Ծիծաղելի, բամբասանքի մակարդակի տեղեկություն է փոխանցվում վարչապետին. Թեհմինե Ենոքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Որպես Հայաստանի քաղաքացի՝ կասկած եմ հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ստուգումների արդյունքում տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Ծիծաղելի, բամբասանքի մակարդակի տեղեկություն է փոխանցվել վարչապետին, ինչի արդյունքում նրան աշխատանքից ազատել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը։

Անդրադառնալով այսօր կեսօրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ջերմուկցիների հետ հանդիպմանը, ակտիվիստը նշեց. «Քննարկման ձևաչափն անհասկանալի էր։ Ինչպես ստացվեց, որ «Լիդիան»-ի աշխատողները մեր կողքին էին հայտնվել, Գնդեվազի գյուղապետը, որը կոռումպացված է և կոռուպցիայով «Լիդիան»-ին հողեր է վաճառել, այնտեղ նստած էր՝ փոխանակ նրա նկատմամբ կալանք կիրառված լիներ։ Քննիչի կոմպետենտության, նրա կողմնակալության մասին ակնհայտ փաստեր կան։ Նրանք իրավունք չունեին «Լիդիան»-ի հետ այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերել՝ ասելով, թե ինչը կարող են կառավարել, ինչը՝ չէ։ Եթե մարդու մտքին կա, որ հանքը շահագործվի, բոլոր հիմնավորումները կբերի, որ շահագործի։ Եթե ոչ, կբերի բոլոր հնարավոր հակափաստարկները»,- ընդգծեց Թեհմինե Ենոքյանը։

Մանրամասները տեսանյութում: