«Օգանովսկին ամենաանկեղծն է, տեղը տեղին վիզ է առել, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին». Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ մայոր Սամվել Կարապետյանի՝ վերջերս մամուլում հրապարակված ցուցմունքին ու «Մարտի 1»-ի գործի մասին BBC-ի հրապարակմանը:

– Պարո՛ն Բադասյան, օրերս մամուլում հրապարակվեցին Արցախի գեներալ–մայոր Սամվել Կարապետյանի ցուցմունքները՝ Արցախից զինվորներ ու դիպուկահարներ բերելու մասին, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ մի զինվոր անգամ չի եկել Հայաստան: Դուք ավելի վաղ խոսել եք Արցախից զորք բերելու մասին: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Բոլոր արցախցիներն էլ գիտեին, որ նրանց մի մասը տեղակայված էր Չարբախում, մի մասը՝ Կառավարության շենքում: Մոտ ամսից ավելի մնացել է այստեղ զորքը: Ես դեռ երկու տարի առաջ ասում էի դրա մասին, երբ դեռ ոչ ոք այդ մասին չէր խոսում: Կարդալով BBC-ի հրապարակած նյութերը՝ ես տեսա, որ Օգանովսկին՝ Սամվել Կարապետյանը, ամեն ինչն անկեղծ վիզ է առել, և պետք է որ քննությունը հենց այդպես գնա ու հասնի նրան, ում որ պետք է: Եվ արդեն կհերքվի այն ամենը, ինչ թե՛ Քոչարյանը, թե՛ պաշտպանը հայտարարում են, թե գեթ մեկ զինվոր չի եկել Արցախից:

– Սակայն կրակելու հետ կապված հրամանը Սամվել Կարապետյանը հերքել է:

– Ես չգիտեմ, բայց ինչ-որ մեկը կրակել է: Եթե զորք են բերել այստեղ, եթե դիպուկահար են բերել զորքի հետ միասին, եթե զինված են եկել, ուրեմն նաև ինչ- որ մեկը կրակել է: Հիմա՝ թե ով է տվել կրակելու հրամանը, դա արդեն քննության խնդիրն է: Ամենակարևորը, որ Սամվել Կարապետյանն անկեղծորեն վիզ է առել և, կարծում եմ, ճշմարտացիորեն ասել է ամեն ինչ:

– Իր ցուցմունքում Կարապետյանը նաև ասել է, որ զորքի շարժը կատարվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով և, որքանով իրեն է հայտնի, այդ հրամանը կայացվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված 0038 հույժ գաղտնի հրամանի հիման վրա։ Կարծում եք՝ նոր մարդիկ և՞ս պետք է հարցաքննվեն կամ ներգրավվեն:

– Կարծում եմ՝ ճիշտ չի, որ խորանանք՝ ում միջոցով է, զորքն ինչպես է տեղաշարժվել, ինչ է հագած եղել: Կարևորն այն է, որ զորքը եկել է, կրակվել է, զորքը զենքով է եկել: Ով է կրակել և ով է հրաման տվել, սա արդեն քննության խնդիրն է: Ամենակարևորը, որ Սամվել Կարապետյանն ընդունել է ամեն ինչ:

-Նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի փեսան, օրերս հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը հերոս է՝ ի թիվս այլ հերոսների: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մարտի 1-ին  ներգրավելիս՝ զորք բերելու հետ կապված կամ Բերձորի դեպքերի ժամանակ նախկին իշխանությունը չէր հիշում, որ չի կարելի հերոսների հետ այդ կերպ վարվել:

– 1992-93 թթ. Արթուր Մկրտչյանի եղերական մահից և Գեորգի Պետրոսյանի հրաժարականից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունները մեկ մարդ էին՝ գրեթե մինչև անցած տարվա հեղափոխությունը: Պատերազմի ժամանակ աչքի ընկած մարդկանց նրանք շնորհել են հերոսի կոչում հետևյալ կերպ. եթե իրենց համախոհ չէր, քաղաքական հակառակորդ էր և զոհված էր, նրանց կա՛մ շնորհել են հերոսի կոչում, կա՛մ չեն շնորհել, վտանգ չէին ներկայացնում: Իսկ ողջերից հերոսի կոչում շնորհել են միայն նրանց, ովքեր կա՛մ ունեցել են ծառայություն, կա՛մ չեն ունեցել, բայց համակարգի հերոսներ էին: Հերոսի կոչումները տրվել են, որ պահպանվի համակարգը: Բերձորում ծեծված տղաներից ցանկացած մեկն ավելի մեծ ծառայություն ուներ հայրենիքի առաջ, քան հենց ինքը՝ Օգանովսկին: Սամվել Կարապետյանի հետ ես անձամբ անցել եմ մարտական ճանապարհ մի շարք ազատագրված տարածքներով: Եթե վերլուծենք ցանկացած մարտ, որտեղ բազմաթիվ զոհեր են տեղի ունեցել, ապա ցանկացած մարտից հետո կարելի էր Սամվել Կարապետյանին առնվազն հեռացնել պաշտոնից, եթե ո՛չ պատասխանավության կանչել:

– Ինչո՞ւ:

– Որովհետև նրա՝ ոչ կոմպետենտ լինելու պատճառով զոհեր էին լինում: Հիմա չեմ ուզում վերադառնանք դրան: Սամվել Կարապետյանը, այո՛, հերոսի կոչում ուներ, բայց նրան ոչ ոք իրավունք չէր տվել մասնակցել հանցավոր արարքների, մասնավորապես՝ Մարտի 1-ի, Բերձորի դեպքերին: Բերձորում ում ծեծել են, նրանք ավելի մեծ հերոսական անցյալ ունեին, քան Սամվել Կարապետյանը, սակայն Սամվել Կարապետյանը ուներ այդ կոչումը՝ տրված իշխանության կողմից, նրանք չունեին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան