ԱՄՆ-ն Պարսից ծոցը վառոդի տակառի է վերածել. Զարիֆ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Ամերիկյան կողմի զենքի վաճառքը Պարսից ծոցը վերածել է վառոդի տակառի, որը պատրաստ է ցանկացած պահի պայթել: «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է ԻՌՆԱ-ն:

ԱՄՆ-ին քննադատելով Պարսից ծոցի երկրներին զենք մատակարարելու համար՝ Զարիֆը հայտարարել է, որ միայն անցյալ տարի Վաշինգտոնը տարածաշրջանին 50 մլրդ դոլարի զենք է վաճառել:

«Տարածաշրջանի որոշ երկրներ, որտեղ մեր բնակչության մեկ երրորդից էլ պակաս մարդ է ապրում, 87 մլրդ դոլար են ծախսում ռազմական գնումների համար: Եկեք համեմատենք. անցյալ տարի Իրանը 16 մլրդ դոլար է ծախսել իր զինված ուժերի բոլոր ծախսերի համար, սա այն դեպքում, երբ բանակում շուրջ մեկ միլիոն մարդ կա, մինչդեռ 1 մլն բնակչություն ունեցող ԱՄԷ-ն՝ 22 մլրդ դոլար, իսկ Սաուդյան Արաբիան՝ 87 մլրդ դոլար»,- հավելել է նա:

«Եթե խոսում եք տարածաշրջանից եկող սպառնալիքների մասին, ապա սպառնալիքները գալիս են ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, որոնք տարածաշրջանը զենքով են ողողում՝ այն վերածելով պայթելու պատրաստ վառոդի տակառի»,- նշել է Զարիֆը՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ն ուզում է խոսել Իրանի հրթիռների մասին, ապա պետք է նախ դադարեցնի զենքի մատակարարումները տարածաշրջանի երկրներին: