«ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ արդարադատության բարեփոխմանը». Պյոտր Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Եվրամիությունը Հայաստանի դատաիրավական համակարգում որևէ բարեփոխում չի պարտադրում։ Այս մասին այսօր Հայաստան-ԵՄ հարաբերություններին և ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Եվրամիությունում չկա  արդարադատության ոլորտում բարեփոխման մեկ միասնական մոդել։ Նման խնդիրներ կան նաև ԵՄ անդամ մյուս պետություններում։ Մենք չենք ցանկանում որևէ բան պարտադրել, այդուհանդերձ պատրաստ ենք մոբիլիզացնել փորձագիտական ներուժը և կիսվել այն փորձով, որը կուտակվել է այլ երկրներում իրականացված բարեփոխումների արդյունքում»,- նշեց Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների գործընթացին և շարունակում է հետևողական լինել՝ մաքուր, արդար, ու արդյունավետ դատական  համակարգ ստեղծելուն։ «Մենք պատրաստ ենք  ապահովել քաղաքական ու խորհրդատվական աջակցություն։ ԵՄ-ն  պատրաստ է տրամադրել նաև զգալի  ֆինանսական աջակցություն՝ դատաիրավական բարեփոխումների գործընթացին»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Ըստ նրա՝ ԵՄ  աջակցությունը Հայաստանի համար  չափազանց կարևոր է հատկապես ֆինանսական տեսանկյունից: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության և Արդարադատության նախարարության հետ կառուցողական քննարկումներ են ունեցել և անհամբեր սպասում են կոնկրետ նախագծերի, որոնց ևս պատրաստ են աջակցել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան