ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եգիպտոսը Կիպրոսի հարցով զգուշացում են արել Թուրքիային

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Ֆրանսիան և Եգիպտոսը խիստ են արձագանքել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից կատարվող հորատման աշխատանքներին. գրում է ermenihaber-ը:

Եգիպտոսի արտգործնախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Թուրքիան շարունակում  է միակողմանի որոշումներ կայացնել, որոնք կարող են լարվածություն առաջացնել Միջերկրական ծովի արևելքում։ Կահիրեն մտահոգված է Թուրքիայի՝ Կիպրոսի մոտակայքում երկրաբանական աշխատանքներ կատարելու մտադրությունից»։

Եգիպտոսը նաև կոչ է արել Անկարային զերծ մնալ իրավիճակը բարդացնող քայլերից և հարգել  միջազգային իրավունքի նորմերը։

Գրեթե միաժամանակ նմանատիպ հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունը։ Ֆրանսիայի արտաքին գործնախարարը համերաշխություն է հայտնել Կիպրոսին՝ շեշտելով վերջինիս ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։

«Կոչ ենք անում Թուրքիային  զերծ մնալ կայունությանը սպառնացող ամեն տեսակ քայլերից»:

Թուրքիայի գործողությունները Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում  դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ-ն։ Պետքարտուղության խոսնակ Մորգան Օրթագուսը պահանջել է Թուրքիայից դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի գործողությունը դատապարտել էր նաև Եվրամիությունը։