Հունաստանի նոր կառավարությունը երդվել է

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Հունաստանի նոր կառավարությունը երդվել է: Արարողությունը տեղի է ունեցել նախագահական նստավայրում, նախագահ Պրոկոպիս Պավլոպուլիսի ներկայությամբ: Նախարարներն Ավետարանի վրա երդվել են հետևել Սահմանադրությանն ու օրենքներին, ծառայել հույն ժողովրդի շահերին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ նոր կառավարությունը հիմնականում կազմված է փորձառու քաղաքական գործիչներից, որոնք աշխատել են նաև նախորդ կառավարությունների կազմում: 17 հոգանոց նախարարների կաբինետում 5 կին կա:

Կիրակի Հունաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հիշեցնենք, հաղթել է ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը: Արդյունքում երկրի վարչապետի պաշտոնը ստանձնել է կուսակցության ղեկավար Կիրիակոս Միցոտակիսը: Նրա երդմնակալության արարողությունը կայացել է նախօրեին:

«Նոր ժողովրդավարությունը» նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է հարկերի նվազեցում, բիզնեսի համար պայմանների բարելավում, ինչպես նաև Հունաստանի բյուջեի համաձայնեցման հարցով բանակցությունների կազմակերպում:

Հավելենք, որ 300 հոգանոց խորհրդարանում Կիրիակոս Միցոտակիսի կուսակցությունը 158 մանդատ է ստացել: Նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասն արդեն շնորհավորել է Միցոտակիսին: