Իրկուտսկում ջրհեղեղից զոհերի թիվը 22-ի է հասել, 13 մարդ անհետ կորած է համարվում

Լուրեր

18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
Բոլորը

Իրկուտսկում  հորդառատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 22-ի է հասել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը  հայտնել է, որ հոսպիտալացվել է 340 մարդ, որից 59-ը՝ երեխա։ 13 մարդ շարունակում է անհետ կորած համարվել։

Ընդհանուր առմամբ աղետից տուժած անձանց թիվը երկու հազարից ավելի է։

Կամավորները աղետի շրջանում աշխատանքներ են իրականացնում հումանիտար օգնության կետերում: Տուժածներին տրամադրվել է 70 տոննա սնունդ, 55 հազար լիտր խմելու ջուր և 20 տոննա հագուստ և կոշիկ:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Իրկուտսկի վեց քաղաքային շրջանների 55 բնակավայրերում հեղեղումների հետևանքով 3.296 տուն ջրի տակ էր հայտնվել:

Ջրի տակ էր անցել նաև սոցիալական նշանակության 18 օբյեկտ, ինչպես նաև 3.525 այգի:

Աղետի գոտուց 1.161 մարդ էր տարհանվել:

Նշենք, որ Իրկուտսկի մարզում հեղեղումները սկսվել էին դեռ հունիսի վերջին, երբ Իյա գետի մակարդակը բարձրացել էր 7 մետրով: Հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրատսկի շրջանում հանդիպում էր ունեցել՝ քննարկելով ջրհեղեղից տուժած շրջանների վիճակը:

Նելլի Մելքոնյան