Պուտինը ներկայացրել է Կիևի հետ երկխոսելու պայմանը

Լուրեր

11.07.2026 | 12:34
Լոռիում քննարկվել է Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը
11.07.2026 | 12:23
Հայտնի է՝ որքան պարգևավճար է ստանալու Անգլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում
11.07.2026 | 12:16
«Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
11.07.2026 | 11:33
Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները
11.07.2026 | 11:22
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
11.07.2026 | 11:12
ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից
11.07.2026 | 10:59
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան
11.07.2026 | 10:40
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 11-ի դրությամբ
11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
Բոլորը

Մոսկվայի և Կիևի միջև երկխոսությունը հնարավոր է, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի նախընտրական խոստումները և խոսի Դոնբասի իր հայրենակիցների հետ։ Այս մասին իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կիևի հետ կառուցողական երկխոսությունը հնարավոր է, եթե Զելենսկին դադարի Դոնբասի իր հայրենակիցներին ծայրահեղականներ անվանել, և եթե ուկրաինական իշխանությունները կատարեն Մինսկի պայմանավորվածությունները, այլ ոչ թե արհամարհեն դրանք»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկուց և նրա թիմից ակնկալում են ոչ թե հայտարարություններ, այլ իրական գործողություններ ու դրական փոփոխություններ: Ըստ նրա՝ Ուկրաինայի նոր իշխանությունները ստիպված կլինեն լուծել խնդիրները, որոնք երկրի նախորդ ղեկավարությունն է թողել։

«Բռնի ուկրաինացումը, Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիներին հարազատ ռուսերենով խոսելու, ինչպես նաև բուհերում ու դպրոցներում այն կիրառելու արգելքները, երկրի հարավ-արևելքում քաղաքացիական հակամարտությունը մի մասն են այն անցանկալի «բեռի», որով նոր նախագահը պետք է զբաղվի»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Ըստ նրա՝ Կիևի իշխանությունները, ի վերջո, պետք է հասկանան, որ ընդհանուր շահին ծառայում է ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի առերեսումը, այլ պրագմատիկ համագործակցության զարգացումը՝ հիմնված վստահության և փոխըմբռնման վրա, և հավելել, որ իրենք դրան պատրաստ են:

Նելլի Մելքոնյան