Ամենակարևորը մեր երիտասարդության կարծիքն է, իսկ մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը գիտի՝ Արցախում ում զենքով են սպանվում իրենց եղբայրները և ամուսինները.  Տիգրան Խզմալյան

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դադարեցման հարցը պետք է օրակարգ դառնա ազգի, հասարակության համար։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, «Հայաստանի եվրոպական ընտրություն» շարժման ղեկավար Տիգրան Խզմալյանը:

«Խնդիրը ոչ թե ԵՏՄ-ին անդամակցելը կամ չանդամակցելն է, այլ քաղաքակրթական ընտրություն պետք է կատարենք։ Հաճախ տնտեսական բացատրություններ են բերվում, որոնք ճիշտ են, բայց նախևառաջ որպես հասարակություն պետք է հասկանանք, որ Խորհրդային Հայաստանը պետք է տապալվի։ Մենք շարունակում ենք մնալ դասական խորհրդային հասարակություն, որտեղ չկա ժողովրդավարություն: Սա մի քիչ թաքցված, կոծկված միապետություն է, որտեղ չկան ընտրություններ, չկա խորհրդարան»,- շեշտեց Խզմալյանը։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ԵՏՄ-ն ընդամենը դիմակ է, մենք շարունակում ենք գործ ունենալ «նույն գաղութային հրեշի հետ»։ Մեր դիտարկմանը, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր հայտարարել է, թե Հայաստանն իհարկե կարող է դադարեցնել իր անդամակցությունը, սակայն հանրության մեծամասնությունը դեմ կլինի այդ որոշմանը, քանի որ տեսնում է այդ «միությունում գտնվելու առավելությունները», Տիգրան Խզմալյանը հեգնեց․ «Նախ խորին շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի դեսպանին, որը թույլ է տալիս կայացնել նման որոշում, բայց դեսպանի կարծիքը չպետք է նկատի առնենք․ թող այն պահի իր երկրպագուների համար, որոնք քիչ չեն մեր երկրում։ Ամենակարևորը մեր երիտասարդության կարծիքն է, իսկ մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը գիտի՝ Արցախում ում զենքով են սպանվում իրենց եղբայրները և ամուսինները»։

Կինոռեժիսորի կարծիքով՝ Ռուսաստանը հետաքրքիր չէ հայաստանյան երիտասարդների համար․ «Ռուսաստանն իրեն սպառել է»:

«Վաղուց արդեն ՌԴ-ից բացի օղուց, որի գովազդները լցված են երևանյան փողոցներում, որևէ բան չի գալիս․ գիտություն, արվեստ, երաշտություն, ֆիլմ։ Ռուսաստանը ձանձրալի է, վերջացել է, իրենք ընտրեցին այդ հյուսիս-կորեական տարբերակը, եթե դա իրենց ընտրությունն է, թող վայելեն, բայց մեզ հանգիստ թողնեն»,- ասաց նա։

Անդրադառնալով Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց՝ Հայաստանի հանրության գրեթե 60 տոկոսը երկրի ապագան կապում է ԵՄ-ի հետ, Խզմալյանը հիշեց Սերժ Սարգսյանի խոսքերը․ «Մի առիթով Սերժ Սարգսյանն ասել է՝ ես հո չէի կարող մի գիշերվա մեջ բոլորիդ կարծիքը հարցնել, իհարկե կարող էր, դրա համար գոյություն ունի այնպիսի կարևոր գործիք, որը կոչվում է հանրաքվե, հանրաքվեի միջոցով են նման հարցերը լուծվում, հարգելի Սերժ Սարգսյան, և մի գիշերվա մեջ կարող էիք նման հարցի պատասխանը ստանալ։ Նման հարցերը միաձնյա չեն լուծվում, պարզ է, որ 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտինին պետք էր Սերժ Սարգսյանի կարծիքը, դրա համար նա գործադրեց բոլոր ճնշումներն այդ մարդու վրա, բայց նա իրավասու չէ որոշում կայացնել իմ երեխաների, իմ թոռների փոխարեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Տիգրան Խզմալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Սեդա Ղուկասյան