Չկա Սահմանադրության որևէ կետ, որ Ռոբերտ Քոչարյանը խախտած չլինի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, կրկին լարվել են Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերությունները։ Պատճառն իսկապե՞ս Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անցկացումն էր, թե՞ ներքին կամ արտաքին խնդիրներ կային։

– Ուղղափառությունն էլ կապ ունի։ Թե՛ մենք, թե՛ Վրաստանը մշտապես շատ մեծ խոչընդոտ ենք եղել «Մեծ թուրանի» ձևավորման գործում։ Եվ մտածել ենք, որ այդ հարցում մեզ պիտի օգնի ՌԴ-ն։ Բայց ուղղափառ ՌԴ-ն մշտապես իր բարեկամների հետ վարվում է այնպես, ինչպես ԱՄՆ-ը վարվում է իր թշնամիների հետ։ Եվ ես շատ նախանձով եմ նայել վրացիների ազգային ինքնատիպությանը, ազգային արժանապատվության պահպանմանը։ Այդ աթոռով վիրավորվեց նրանց արժանապատվությունը, ու նրանք դրա համար բողոքեցին։

– Ռուս պատվիրակն ինչպե՞ս հայտնվեց Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռին։ Դա սադրա՞նք, թե՞ պատահականություն էր։

– Ես շատ լավ հասկանում եմ, որ տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք իրենց ազդեցությունն ունեն թե՛ Թուրքիայի, թե՛ ՌԴ-ի և թե՛ Ադրբեջանի վրա։ Այդ ենթատեքստում կողմերից յուրաքանչյուրն իր շահագրգռվածությունն ունի Վրաստանում որոշակի խնդիրներ լուծել։ Իմ կարծիքով՝ խնդիրը վերաբերում է ՌԴ կողմից Թուրքիային C-400 տիպի հակաօդային հրթիռներ վաճառելուն։ Բնական է, որ ՆԱՏՕ-ն և Արևմուտքն ընդհանրապես պիտի դրան դեմ լինեին, որովհետև անդամ երկրներն այդ պարագայում պիտի վերազինվեն։ Այդպիսով՝ Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի ամենաանհավատարիմ գործընկերը, որին կարելի է դուրս թողել այդ կառույցից։ Վրաստանը դա հասկանալով նորից հայտ ներկայացրեց այդ կառույցին անդամագրվելու ու դրական ազդակ ստացավ։ Դա արդեն խնդիր է ռուսների համար։

– Երրորդ անգամ կալանավորվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի՞նչ զարգացումներ եք սպասում Մարտի 1-ի դատավարությունից։

– Կյանքը բումերանգ է, և Քոչարյանը պիտի հավաքեր իր նետած քարերը։ Իր համար գործ տվող մարդու միջոցով իմ ընկերներ Սափեյան եղբայրներին շինծու մեղադրանքով, բանսարկությամբ կալանավորեց դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրություններից առաջ ու 4,5 տարի պահեց բանտում։ Մուշեղ Սաղաթելյանին, որ իմ ներկայությամբ Քոչարյանին դեմառդեմ ասաց, թե Հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ քեզ եմ տեսնում, կալանավորեց ու կեղծ դիպլոմ ունենալու մեղադրանք ներկայացրեց։ Եվ չեմ բացառում, որ այսօր էլ Ռ․ Քոչարյանին մեղադրանք ներկայացվի կեղծ դիպլոմ ունենալու համար։ Ճշտեն, թե նրա՝ Պոլիտեխնիկում երեկոյանն ավարտած դիպլոմն իրակա՞ն է, թե՞ կեղծ է։ Թող պարզվի, որ իրական է, բայց այդ հարցը պիտի ետ վերադառնա իրեն։

– Տեսակետ կա, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը թեև Ռ․Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառեց, բայց ավելի վաղ նրա փաստաբաններին թույլ չտվեց տեսակետ արտահայտել, որպեսզի հետո այդ հանգամանքը որպես հաղթաթուղթ օգտագործվի միջազգային կառույցներում կամ եվրոպական դատարանում։ Ունե՞ք նման տպավորություն։

– Ռ․ Քոչարյանի փաստաբանական խումբը բավականին գրագետ է աշխատում, Հայաստանում գործող լավագույն փաստաբաններն են այնտեղ։ Համոզված եմ նաև, որ լավ վճարվում են։ Այդպես է, պիտի լավ վճարես, որ լավ աշխատեն։ Ռ․Քոչարյանի պարագան «ունիկալ» է, կարծում եմ, նա խախտել է ՀՀ Սահմանադրության բոլոր կետերը, ներառյալ դրոշի ու զինանշանի դրույթները։ Նրա հասարակական-քաղաքական ընթացքն այնքան խոցելի է, որ դատախազական խմբին մեծ ջանքեր պետք չեն այդ ամենը դատարանում ու հանրությանը հիմնավորելու համար։

– Գիտեք, որ Զախար Հովհաննիսյանին սպանելու մեղադրանքով կալանավորվեց Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանը։ Բայց մյուս 9 զոհերի սպանողները դեռ անհայտ են։ Սպանությունների առումով ամբողջական բացահայտում հնարավո՞ր է։

– Իմ կարծիքով ճիշտ կլիներ, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը սկսվեր ներքևից՝ 10 սպանություններից և գծային տարվեր դեպի վերև, թե ով է վերջնական հրահանգ տվողը։ Պետական կառավարման միջին գիտելիքներ ունեցող մարդը գիտի, թե հրահանգը որտեղից և ուր պետք է իջնի։ Եվ կարծում եմ, որ Մարտի 1-ի 10 զոհերի զոհվելու բոլոր հանգամանքները և կրակողները պիտի բացահայտվեն։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան