Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ և Սինգապուր
Քաղաքականություն
26.06.2019 | 13:09Հայաստանի կառավարական պատվիրակությունը հուլիսի 4-6 կմեկնի Վիետնամ, իսկ 7-9-ը՝ Սինգապուր։
ՀՀ կառավարական պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատվիրակության կազմում են Զոհրաբ Մնացականյանը, Հակոբ Արշակյանը, Տիգրան Խաչատրյանը և այլք: Պատվիրակության կազմում ընդհանուր թվով կլինի16 հոգի։
Համապատասխան որոշման նախագիծը Կառավարության ղեկավարը ստորագրել է այսօր՝ հունիսի 26-ին։
Որոշման նախագիծն՝ այստեղ