ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանի վերադարձին

Լուրեր

18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
Բոլորը

ԵԽԽՎ պատգամավորները, գրեթե 9 ժամ տևած քննարկումից հետո, բանաձև են ընդունել, համաձայն որի՝ ռուսական պատվիրակությանը թույլատրվում է նորից մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին: Բանաձևին «կողմ» է քվեարկել 118, «դեմ»՝ 62, «ձեռնպահ»՝ 10 պատգամավոր, գրում է ՌԲԿ-ն:

Բանաձևը նախապատրաստվել է «Խորհրդարանական վեհաժողովի որոշումների ընդունման գործընթացը բարելավելու իրավասության և քվեարկության վերաբերյալ» զեկույցի հիման վրա։

Զեկույցով առաջարկվում էր ԵԽԽՎ աշխատանքային կանոններում ավելացնել բանաձև, ըստ որի՝ «ԵԽԽՎ անդամների քվեարկելու, ելույթ ունենալու, ինչպես նաև վեհաժողովում ու նրա մարմիններում ներկայացված լինելու իրավունքները չեն կարող դադարեցվել՝ քննարկումների կամ լիազորությունների վերանայման արդյունքում»։ Բանաձևը ևս մեկ կարևոր որոշում է պարունակել. ԵԽԽՎ-ում այս պահին չներկայացված պատվիրակություններին՝ Ռուսաստանին, Բոսնիա և Հերցեգովինային ապահովել Վեհաժողովի՝ հուլիսին կայանալիք նիստին մասնակցության հայտ ուղարկելու իրավունքով:

Այսպիսով, ռուսական պատվիրակությունն այսօր կկարողանա մասնակցել Վեհաժողովի աշխատանքներին:

Նշենք, որ հունիսի 26-ին ԵԽԽՎ-ն նոր գլխավոր քարտուղար կընտրի, որը լիազորություններն այս տարի աշնանը կստանձնի: Ռուս խորհրդարանականների քվեները ևս հաշվի կառնվեն:

Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիա Իոնովան «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է, որ ուկրաինական պատվիրակությունն իրեն սկզբունքորեն ռուսների հետ նույն դահլիճում չի տեսնում։

«Ռուսաստանի վերադարձի դեպքում պարզապես կչեղարկենք ամառային նստաշրջանին Ուկրաինայի մասնակցությունը։ Եթե անկեղծ, անգամ չգիտեմ՝ կկարողանա՞նք այնտեղ վերադառնալ, թե՞ ոչ»,- ասել է Իոնովան։

Նելլի Մելքոնյան