Որքա՞ն է Մոնումենտի շքեղ դղյակների իրական արժեքը, և որքա՞ն գույքահարկ պետք է վճարեն դրանց տերերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ

– Պարո՛ն Պետրոսյան, Կառավարությունը հաստատել ու արդեն ԱԺ է ուղարկել անշարժ գույքի հարկման փոփոխության և այլ կարգավորումների վերաբերյալ օրինագծերի փաթեթ։ Դա նաև հարկի բարձրացում է նախատեսում։ Ի՞նչ կարգավորումներ եք ցանկանում իրականացնել։

– Առաջարկվել է վերանայել կադաստրային արժեք հասկացությունը, որը վերջին անգամ թարմացվել էր 2002 թվականին: Իսկ կադաստրային արժեքն ունի տարբեր կիրառություններ, այդ թվում՝ կարող է օգտագործվել գույքային հարկերի համար։ Նպատակը հանրային կառավարման ոլորտում, պետական, ինչպես նաև ՏԻՄ ոլորտներում շուկայականին կամ իրականությանը մոտ գույքի գնահատման ինչ-որ տրամաբանություն ունենալն է:

– Factor.am-ը մեկ տարի առաջ Կադաստրի կոմիտեից տվյալներ է ստացել մի շարք շքեղ օբյեկտների, առանձնատների ու բնակարանների վերաբերյալ։ Այդ շինությունները բոլորիս են հայտնի, գտնվում են Մոնումենտի, մայրաքաղաքի կամ շրջակայքի շքեղ առանձնատների թաղամասերում, որոնց դեպքում կարծիք կա, որ կադաստրային արժեքը շուկայականից ցածր է գնահատված։ Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան կադաստրային արժեքն ընդամենը 310 մլն դրամ կամ 620 հազար դոլար է, որի համար վճարում է տարեկան 2.8 մլն դրամ գույքահարկ։ Ձեր կարծիքով՝ այս առանձնատան կադաստրային արժեքը մո՞տ է շուկայականին:

– Բնականաբար՝ ոչ։ Ճիշտ դրա համար էլ մենք իրականացնում ենք այդ բարեփոխումները և փորձել ենք կադաստրային արժեքը մոտարկել շուկայական արժեքին։ Կարծում եմ՝ այդ հատվածում կադաստրային արժեքը պետք է նվազագույնը 5 անգամ ավելի բարձր լինի։ Բայց ընդգծենք, որ այս գործընթացը չի բերելու ողջ անշարժ գույքի հարկերի բարձրացմանը։ Թանկ գույքի սեփականատերերն ավելի են զգալու իրենց մաշկի վրա այս փոփոխությունը, քան ոչ թանկ գույք ունեցողները։

– Դուք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էիք, թե Երևանի քաղաքապետարանի և կադաստրի միջև կոռուպցիոն սխեման վերացված է։ Ի՞նչ սխեմայի մասին է խոսքը, և արդյո՞ք նախկին պաշտոնյաներն իրենց շքեղ առանձնատներն ու օբյեկտների համար քիչ գույքահարկ վճարելու նպատակով համագործակցել են Երևանի քաղաքապետարանի հետ և կադաստրային արժեքը ցածր են գրանցել, որ քիչ գույքահարկ վճարեն։

– Եղել են մարդիկ, որոնք աշխատել են այդ համակարգերում և միմյանց օգնելով՝ ապահովել են ծառայությունների շղթայի մատուցումն ինչ-որ վճարների դիմաց։

– Այդ երկու գերատեսչությունների միջև կոռուպցիոն համագործակցությունը ծավալո՞ւն է եղել։

– Գնահատական չունենք, բայց նման երևույթների հետ բոլորս ենք առնչվել, երբ ինչ-որ գույք գրանցելու խնդիր ենք ունեցել։ Բայց այսօր կարող ենք ասել, որ մեր համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում նման երևույթ գոյություն չունի։ Պետք է այնպիսի համակարգ ստեղծվի, որ որևէ մեկը թե՛ քաղաքապետարանում, թե՛ Կադաստրի կոմիտեում ծանոթ-բարեկամ գտնելու անհրաժեշտություն չունենա։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաներից մեկը Երևանի միայն փոքր կենտրոնում ունի 250 անշարժ գույք, հետո հրապարակում եղավ, որ այդ պաշտոնյան Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, ամեն դեպքում՝ նա չի հերքել։ Նա՞ է այդ սեփականատերը։

– Չեմ կարող ասել, քանի որ ես ո՛չ նրա, ո՛չ էլ որևէ այլ մեկի գույքի մասին տեղեկատվության չեմ տիրապետում։ Եթե վարչապետը կամ այլ անձ նման հայտարարություն է արել, ուրեմն դա արվել է կադաստրում պահպանված տվյալների շրջանակում։ Ես չեմ բացառում, որ նախկին պաշտոնյաների մեջ կան նման գույքի տիրապետողներ։

–  Դուք նաև հայտարարել էիք, թե կադաստրի համակարգում վերացվել է շահերի բախումը: Ինչի՞ մասին է խոսքը։

– Եղել է համակարգված շահերի բախում։ 2000-ականներին չափագրումը կադաստրային համակարգից գնաց ազատ շուկա և ձևավորվեցին, այսպես ասած, անկախ չափագրող ընկերությունները։ Բոլոր հաջողակ ընկերություններն ինչ-որ կերպ փոխկապակցված էին կադաստրի աշխատողների հետ կամ գնման գործընթացում են եղել փոխկապակցված ընկերություններ։ Հիմա այդ երևույթներն այլևս գոյություն չունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան

Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին factor.am-ի հարապարակումը՝ ստորև:

«Ո՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում»