Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

Երևանում անցկացվող COP17-ի շրջանակում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության, պարենային անվտանգության և կրթության ոլորտներում միջազգային համագործակցության ամրապնդումը՝ որպես կայուն զարգացման կարևոր նախապայման։

«Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «Կրթության ազգային համակարգերի դերը պարենային անվտանգության խթանման և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում» խորագրով բարձրաստիճան պանելային քննարկմանը ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային համագործակցության և բազմակողմ դիվանագիտության կարևոր դերը կենսաբազմազանության պահպանության, պարենային անվտանգության, կրթության և կայուն զարգացման փոխկապակցված օրակարգերի առաջմղման գործում։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային տարբեր գործընթացների և ոլորտային օրակարգերի միջև կապերի ամրապնդումը, համահունչ մոտեցումների ձևավորումը, ինչպես նաև գլոբալ հանձնառությունների իրականացմանն ուղղված համատեղ ջանքերի խթանումը։

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է COP17-ի հայաստանյան նախագահության առաջնահերթություններին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության հարցերն ավելի լայն տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգերում ներառման և միջազգային գործընկերությունների ամրապնդման կարևորությունը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է նաև միջազգային համագործակցության դերը երկրների ազգային կարողությունների զարգացման, փորձագիտական և ֆինանսական աջակցության ներգրավման, ինչպես նաև միջազգային հանձնառություններն ազգային մակարդակում գործնական արդյունքների վերածելու գործում։

Այս համատեքստում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երկարամյա համագործակցությանը՝ որպես արդյունավետ գործընկերության օրինակ, առանձնացնելով «Դպրոցական սննդի» ազգային ծրագիրը։ Կարևորվել է այս ուղղությամբ Հայաստանի կուտակած փորձի փոխանակումը գործընկեր երկրների հետ։

Ամփոփելով`Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է, որ արդյունավետ բազմակողմ համագործակցությունը պետք է նպաստի ոչ միայն միջազգային համաձայնությունների և հանձնառությունների ձևավորմանը, այլև դրանց գործնական իրականացմանը՝ ազգային մակարդակում ապահովելով շոշափելի և երկարաժամկետ արդյունքներ»,- ասվում է հաղորդագրությունում։