Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Հոկտեմբերի 12-19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2986 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 78 ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 129 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 52, չամրակապված վարելու՝ 250, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 534, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 208, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 125 և 1124 այլ իրավախախտում։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 58-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 24-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 19-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 100 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 201 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 302 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 400 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 67, չամրակապված վարելու՝ 3581, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 204, վարելու ընթացքում ծխելու՝ 963, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 849, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 276, արագության գերազանցման՝ 1921 և 5474 այլ իրավախախտում։ 154 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 720-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 365-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 114-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 15 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ»,- ասվում է հաղորդագրությունում։