Դուք չասացիք, ես կտեղեկացնեմ՝ «Գրին Էներջին» պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը, «Յագուար» ՍՊԸ-ն՝ Հովիկ Աբրահամյանի եղբորը. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդանում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի կատարողականի հաշվետվությունը ներկայացնող պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց․ «Հաշվեքննության մեջ գրված է, որ «Գրին Էներջի» ՍՊԸ-ն պոմպակայան է վերցրել վարձակալությամբ, այնուհետև դա գրավադրել ու վարկ ստացել։ Ես ցանկանում եմ իմանալ՝ այս պոմպակայանի ճակատագիրն ի՞նչ է եղել, որքա՞ն վարկ է վերցրել և ո՞ւմ է պատկանում «Գրին Էներջի» ՍՊԸ-ն։ Հաջորդ հարցս վերաբերում է «Յագուար» կենդանիների աշխարհ ՍՊԸ-ին, որին 20 հազար դրամ վարձով տարածք է տրամադրվել․ այս ընկերությունն ո՞ւմ է պատկանում և արդյոք այս գործերը Դատախազության ուսումնասիրության նյութ դարձել են»։

Լևոն Յոլյանը նշեց, որ պատգամավորի նշած հարցերի վերաբերյալ ավելին չի կարող բարձրաձայնել, քան այն, ինչ ասված է հաշվեքննության մեջ։

««Գրին Էներջիի» հետ կապված՝ մենք արձանագրել ենք փաստը, արձանագրել ենք վարձակալության տրման փաստը և նշել ենք, որ պետական գույքը դրել են գրավ և բանկից գումար են ստացել, եթե մենք ասենք ինչքան և ում է պատկանում, կխախտենք օրենքը։ Նույնը վերաբերում է նաև «Յագուար» ՍՊԸ-ին»,- ասաց  Յոլյանը։

Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ կաշկանդված չէ այդ ընկերությունների սեփականատերերի անունները նշել․ «Քանի որ Դուք չասացիք, ես կտեղեկացնեմ՝ «Գրին Էներջին» պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը, իսկ «Յագուար» ՍՊԸ-ն Հովիկ Աբրահամյանի եղբորը»։

Մանրամասները՝ տեսանյութում։