«Ես ուզում եմ` օր առաջ ավազակները նստած լինեն». Աշոտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Հեղափոխության մեկ տարվա և նրանից ունեցած սպասելիքների մասին Factor.am-ը զրուցել է կինոռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հետ

-Դուք ասել եք, որ անցած տարի տեղի ունեցածը լավ սկիզբ է հեղափոխություն անելու։ Ձեր կարծիքով՝ հեղափոխությունը դեռ տեղի չի՞ ունեցել:

– Իհարկե՝ չի ավարտվել: Որովհետև ինչպես ենք հասկանում հեղափոխություն ասածը՝ երեկ վատ էինք, այսօր ինչ-որ բան փոխեցինք և ամեն ինչ փոխվե՞ց։ Մենք սկիզբ ենք տվել մի գործընթացի, որտեղ ծանրագույն աշխատանք է սպասվում, քան հեղափոխությունը: Մենք հայտարարեցինք, որ փոխելու ենք, դե տղա եք՝ փոխեք։

– Այսօր հրատապ փոխելու համար ո՞ր ոլորտները կառանձնացնեիք։

– Ամեն դեպքում՝ արդարադատության համակարգը։ Որովհետև չէ՞ որ դա պետության կշռաչափորոշիչ մի գործիք է, որով մենք մեղավոր ու անմեղ ենք ճանաչում։ Դա չի նշանակում, որ մյուսները պակաս կարևոր են։

– Դուք հետևո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի դատին։

– Իհարկե՛:

– Նա կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում և որ նոր իշխանությունները բառի բուն իմաստով ընկել են իր հետևից։ Ունե՞ք նման տպավորություն:

– Ինչպե՞ս կարող եմ նման տպավորություն ունենալ, երբ ինքս՝ արվեստի հետ գործ ունեցող մարդ, գիտեմ այսպիսի բան. յուրաքանչյուր հերոս պաշտպանում է այն դրույթները, որոնց վրա ինքը կանգնած է՝ լինեն դրանք դրական, թե բացասական։ Սկզբունքները, որոնք կիրառում է այդ մարդը, իր համար են անբեկանելի։ Հասարակության համար կարող են լինել ոչ այդքան ընկալելի, վնասական, հանցավոր։ Նրա կարծիքն ինձ համար ունի զրոյական էֆեկտ։

– Դուք, ըստ էության, հեղափոխության ավելի հին մասնակիցներից եք։ Հավատո՞ւմ էիք, որ այս օրերը գալու են։

– Իհարկե՝ հավատում էի։ Պարզապես մի պահ կար, երբ չգիտեի, թե ինչքան կարող է այս ամենը ձգվել։ Երբեմն թվում էր, թե մեկ կաթիլ է պակասում, որպեսզի տեղի ունենա այդ մեր բաղձալի երազանքի սկիզբը, բայց այդ մեկ կաթիլը ե՞րբ կկաթա, ճիշտն ասած, այդքան էլ չէի կողմնորոշվում։ Բայց համոզված էի, որ լինելու է։ Քանի որ ես իմ ազգը շատ եմ սիրում և համոզված եմ, որ աշխարհի հանճարեղագույն ազգերից մեկն է, ինչպես բոլոր հանճարեղագույն ազգերը, հավատում եմ, որ հնարավոր չէ տգիտության մեջ շատ երկար խարխափել։ Հավատում էի, բայց չգիտեի՝ ժամը քանիսին է լինելու:

-Դուք օգնել եք, որ հեղափոխությունը տեղի ունենա: Հիմա, երբ հեղափոխությունը փաստ է, ինչո՞վ կարող եք օգնել իշխանություններին և նրանք Ձեր կարիքը կունենա՞ն։

– Ես չգիտեմ՝ իշխանությունը ունի՞, թե՞ չունի, նկատի ունեմ՝ անձնապես: Դա ինձ համար այդքան կարևոր չէ, որովհետև ես ինձ վրա պարտավորություն ունեմ, որ այն, ինչը չի համապատասխանել իմ ռուբիկոնային գնահատականներին, միշտ արտահայտվել եմ, չեմ թաքցրել և չեմ թաքցնելու, բայց ես կարիք ունեմ և պահանջ իմ կարողացածի, ներքին ուժերի չափով օգտակար լինել, որովհետև ես եմ կանգնած եղել նրանց կողքին և երազանքներ, տենչանքներ, տեսլականներ եմ ունեցել, որոնցից նահանջելու մտադրություն չունեմ:

– Քննադատելի ի՞նչ եք տեսնում այսօրվա իշխանությունների մեջ։

– Քննադատելի շատ բան ունեն։ Ինչո՞ւ… որովհետև երբ ես Ձեզ տամ մի խարխլված մեքենա և ասեմ՝ վարիր՝ ինչպես նոր, գործարանից դուրս եկած մեքենա, Դուք մեծ դժվարություններ կունենաք։ Որովհետև մեքենան կարիք ունի ոտից գլուխ վերանայվելու, բոլոր բաղադրիչները, մեխանիզմները փոխելու։ Միայն արդարադատության հիմքերը չեն խարխլված, բոլորը՝ արվեստը, գիտությունը, ճարտարապետությունը, քաղաքաշինությունը, հասարակագիտական փոխհարաբերությունները, այդ սուտ էլիտան։ Մխտռել ենք ժամանակի ընթացքում «էլիտա» հասկացությունը։ Էլիտան ո՛չ փողն է, ո՛չ էլ ազդեցության կարողությունները։ Եթե դա չափում ենք զուտ դրամական կշիռների տեսանկյունից։ Էլիտան երկրում չափվում է գլխով, մտածելու կարողությամբ:

– Համաձա՞յն եք, որ աղքատությունը նույնպես մարդկանց գլխում է։

– Իհարկե՛։ Տգիտությունն ի՞նչ է՝ լինելության աղքատությունն է։ Եթե չունես զուգահեռներ տանելու հնարավորություններ, քո մտքում չունես ընտրելու կարողություն, ուրեմն գլխիդ մեջ է։ Ինչո՞ւ ենք երեխային ուղարկում դպրոց, որպեսզի նա դառնա Էյնշտեյն։

– Մեկ տարի հետո էլ մարդիկ առանձնապես չեն ասի, թե իրենց կյանքում շատ բան է փոխվել։ Տրամաբանական չէ՞ նրանց անհամբերությունը։

– Անհամբերությունը կարող եմ հասկանալ, գուցե ես էլ եմ անհամբեր։ Ես ուզում եմ օր առաջ ավազակները նստած լինեն, օր առաջ իմ թոշակն ավելանա, օր առաջ աշխատավարձս բարձրանա, աշխատանքային պայմաններն ավելի լավանան, բժշկությունս առաջադեմ լինի, քաղաքս չմխտռվի օր օրի։ Բայց երբ ես հասկանում եմ՝ ինչ դժվարություններ են մեզ սպասվում… չէ՞ որ մենք գործ ունենք պետության բյուջեի հետ, որը պետք է ծառայի բոլորին։ Այդ բյուջեն օդից չի գոյանա։ Որպեսզի կարողանամ ծախս անել, պիտի ապահովեմ նրա եկամտային մասը, ապահովեմ նրա ինքնաբավ մասը։ Եթե չեմ կարող, պիտի պարտքեր վերցնենք, ինչն անում էին նախորդները։ Անհամբերություն ունեմ, բայց գիտակցությունս ասում է՝ պիտի համբերես, եղբայր, ձգիր գոտիդ, համբերությունդ դիր տեղդ։

– Դուք տարվա մոտավորապես կեսն անցկացնում եք Ամերիկայում։ Ի՞նչ եք անում այնտեղ։ Չե՞ք պատրաստվում հիմնովին վերադառնալ Հայաստան։

– Այնտեղ շատ լավ բաներ կան։ Այսօր խոսում են վեթինգի մասին։ Այնտեղ կառույցն ուրիշ ձև է, յուրաքանչյուր ոք, որն այնտեղ է, պետության, հասարակական, մասնավոր դաշտում հարաբերվում է ըստ record-ի, որն ինքը կուտակում է։ Սա ավտոմատ վեթինգն է, բոլորը՝ անհատ, հիմնարկություն, բիզնես, ամեն օր վեթինգի մեջ են։ Այսինքն, ինչն ես անում ճիշտ, ինչը՝ սխալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան