«Ստվերի դեմ պայքարից պիտի մի 300 քանի միլիոն դոլար արդեն գար բյուջե»․ ընդդիմադիր պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Հայաստանում պակասել են ուղղակի ներդրումները։ Տնտեսագետ, պատգամավոր Հայկ Գևորգյանը դա բացատրում է օֆշորներից եկող ներդրումներով, որոնք նախկինում համարվում էին օտարերկրյա ներդրումներ։

«Իրականում դրանք այնքան էլ օտարերկրյա ներդրումներ չէին, այլ այստեղից տարբեր, ինձ ու ձեզ հայտնի պաշտոնյաների արտասահման տարած գումարներն էին»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը։

Նա նկատում է, որ օֆշորային գումարները Հայաստանում կարող են աշխատել միայն իշխանական հովանավորության պայմաններում, իսկ նոր իշխանությունները մութ փողերի հետ չեն համագործակցի։ Օտարերկրյա ներդրումների փոքրիկ անկումը պատգամավորը բացատրում է ևս մի հանգամանքով․ «Առաջին եռամսյակում չի եղել ներդրումները Ամուլսարի հանքավայրում, դա հսկայական մեծ մասնաբաժին ուներ օտարերկրյա ներդրումների մեջ»։

Ըստ իշխանական պատգամավորի, ներդրումների հոսքի մասին մենք դեռ կլսենք, երկար չենք սպասի․ «Էդ ներդրումների հոսքը մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք աշնանը: Աշնանը մենք կունենանք ցուցանիշներ, որոնք լավը կլինեն»։

Պարոն Գևորգյանն ընդունում է, որ իշխանությունների հետ բանակցող բոլոր խոշոր բիզնեսմենները չէ, որ պարտադիր պետք է անմիջապես ներդրում անեն, նրանց երկար ժամանակ է պետք:

«Եթե մարդ մի 10 միլիոն, 30 միլիոն, 100 միլիոն դոլար ներդրում պիտի անի որևէ բիզնեսի մեջ, ինչքա՞ն ժամանակ պիտի տանի էդ մարդուց, պիտի ուսումնասիրվի շուկաները, պիտի ուսումնասիրվի օրենսդրությունը, պիտի ուսումնասիրվի բոլոր ռիսկերը։ Հայաստանն էնպիսի երկիր է, որտեղ, չգիտեմ, Չինաստանում պղնձի գնի մի փոքրիկ ցնցում կարող է ազդել Հայաստանի վրա»,- պարզաբանում է իմքայլական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ բոլորը չէ, որ իշխանությունների հետ խոսելուց հետո ներդրում անելու ցանկություն ունեն։ «Մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանում ներդրում անել, պետք է էդ ներդրումների հեռանկարի կամ ապագայի նկատմամբ երաշխիք ունենան»,- զգուշացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Ուստի պարոն Մելքումյանը խորհրդարանում շրջանառության մեջ է դնելու օրենքի մի նախագիծ, ըստ որի, չինովնիկը, որից կախված են լինելու ներդրումային շղթայի բոլոր բաղադրիչները, օրենքով կրի պատասխանատվություն․ «Թող կառավարությունը որոշի, թե ով է էն մարմինը կամ էն չինովնիկը, որ պատասխանատու է դրանց համար»։

Պատգամավորը վստահ է, որ այսօր Հայաստանում դեռ չկա տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ հողը։ Նույնիսկ ստվերի դեմ պայքարի արդյունքները տեսանելի չեն։

«Էն ակնկալիքները որ ունեինք, որ, այ, եթե ստվերը հաղթահարենք, բյուջեն չգիտեմ ինչ կլինի․․․ Էն ժամանակ ի՞նչ էինք ասում՝ ստվերը մինիմում 30 տոկոս, չէ՞, ՀՆԱ-ի։ 3 միլիարդ է։ Հիմա 3 միլիարդի հարկերը՝ ՀՆԱ-ի 21 տոկոսն է։ Էդ 21 տոկոսը մինիմում մի 600 միլիոն դոլար է։ Լավ, էդ կեսը հանում եմ, բայց գոնե ստվերից պիտի մի 300 քանի միլիոն դոլար գար։ Ես չեմ տեսել, որ 300 միլիոն դոլար եկել ա»,- վստահեցնում է պարոն Մելքումյանը։

Փոխարենը պարոն Մելքումյանն ընդունում է, որ Հայաստանում այսօր բիզնեսը որևէ խոչընդոտ չունի լուրջ արդյունքներ գրանցելու համար, որովհետև երկրում լուծվել է արդարության հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան