ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ԱՄՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ. գրում է ermenihaber-ը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը S-400-ները Թուրքիային կփոխանցի հուլիսի առաջին կեսին:

Պենտագոնի նոր հայտարարության համաձայն,  եթե, ի վերջո, Թուրքիան  Ռուսաստանից ձեռք բերի  այդ համակարգերը, ապա ԱՄՆ-ն  ոչ միայն Անկարային դուրս կթողնի ամերիկյան F-35 –ների նոր սերնդի կործանիչների ծրագրից, այլև պատժամիջոցներ կկիրառի թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք ամերիկյան կործանիչների համար արտադրում են պահեստամասեր։ Թուրքական ընկերությունները 937 պահեսամաս են արտադրում այդ կործանիչների համար։

Չի բացառվել, որ ամերիկյան իշխանությունները  Թուրքիայի նկատմամբ կարող են կիրառել CAATSA օրենքը (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին):

Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու մասին հարցին անդրադարձել է նաև ամերիկյան այդ կործանիչներն արտադրող «Lockheed Martin» ընկերության փոխնախագահ Րիք Էդվարդը՝ նշելով, որ եթե նման բան լինի, ապա դա ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։