Երկրաշարժ Չինաստանում. զոհեր և տուժածներ կան

Լուրեր

12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
12.07.2026 | 08:41
Քոնոր Մաքգրեգորի վերադարձը UFC անհաջող ստացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.07.2026 | 08:28
ԱԱ-2026․ Կիսաեզրափակիչում՝ Անգլիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի Սիչուան նահանգում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Աղետի հետևանքով 12 մարդ է զոհվել, 134 վիրավոր կա: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Paper-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի և 122 տուժածի մասին:

6 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է հունիսի 17-ին տեղական ժամանակով 22:55-ին, որին հետևել է 5.3 մագնիտուդով երկրորդ ցնցումը: Ավելի ուշ 68 հետցնցում է արձանագրվել:

Ըստ տվյալների՝ մասնակի կամ ամբողջությամբ քանդվել է տների մեծ մասը, լրջորեն վնասվել են ճանապարհները, կապի և էլեկտրամատակարարման գծերը:

Կենտրոնական և տեղական իշխանությունները տուժած շրջաններ վրաններ, դեղորայք, սննդամթերք, խմելու ջուր են հասցնում: Փլատակների տակ մնացած մարդկանց գտնելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործողությանը փրկարարներ և բժիշկներ են մասնակցում, ինչպես նաև շուրջ 600 զինվորականներ:

Նշենք, որ 2008 թվականին էլ Սիչուանում 8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 87 հազար մարդ: