Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը Վանաձորում է

Լուրեր

05.02.2026 | 19:23
Նույնաբովանդակ հարցազրույց տվել էի նաև փետրվարին, ինչո՞ւ վարույթ չէր հարուցվել. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:12
Վենսը երկուշաբթի կայցելի Հայաստան, իսկ ամսվա վերջին` Ադրբեջան
05.02.2026 | 19:10
Սա ի՞նչ նշան է. Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ իր համար պարզ չէ, թե ինչում են իրեն մեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:00
Կրեմլը թող ՀՀ-ի հակառուսական տրամադրությունների պատճառը փնտրի ՌԴ-ում․ դու էիր Արցախի անվտանգություն ապահովողը՝ կորցրինք․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:50
Ալիևը կվերադարձնի՞ պատանդառվածներին․ կանխատեսելի դատավճիռներ Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:42
Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվեց
05.02.2026 | 18:30
Ռուսամետ հաքերները Օլիմպիական խաղերի բացումից առաջ հարձակվել են օլիմպիական օբյեկտների և Իտալիայի դեսպանատների կայքերի վրա
05.02.2026 | 18:25
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտնել է վերադարձի մասին
05.02.2026 | 18:21
Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել հետախուզվողի մոտ
05.02.2026 | 18:10
Հետևողական ջանքեր ենք գործադրելու միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի․ Մայր Աթոռ
05.02.2026 | 18:04
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականն իմացել է մրցակիցներին երևանյան ԵԱ-ում
05.02.2026 | 18:00
Հայ գերիները 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին // Քաղաքացուն խոշտանգած ոստիկանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ԼՈՒՐԵՐ
05.02.2026 | 17:55
Ունեցել ենք դրվագներ, երբ նոտարը, դատավորը խաղադրույքների պատճառով զրկվել են աշխատանքից․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 17:47
Հռոմի պապը Փաշինյանին և Ալիևին որպես «հույսի սերմնացաններ» է նկարագրել
05.02.2026 | 17:40
Բագրատ Գալստանյանի պաշտպանը միջնորդեց որպես վկա հրավիրել Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին «Սրբազան պայքար» շարժման գործով դատական նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի օր է Հայաստանում է գտնվում Լիբանանի «Գասպար Իփեկյան» համազգային թատերախումբը:

1942 թվականին հիմնադրված թատերախումբը հետագայում կոչվեց հենց հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով: 77-ամյա թատերախումբն իր գործունեության ընթացքում տարբեր տարիների հանդես է եկել աշխարհի մի քանի տասնյակ երկրներում: Թատերախումբն արդեն երրորդ անգամ այցելում է նաև Հայաստան:

«Հայասատնի հետ համագործակցությունը սկսվել է անկախացումից հետո: Անցած տարի մենք այցելեցինք Գյումրի և Երևան, մտածեցինք 2-ական ներկայացում կխաղանք և վերջ: Բայց նման խոսք կա՝ «Ճաշը որքան ոտում ես, ախորժակդ այնքան բացվում է», և մեր այցին հաջորդեց Գյումրու դերասանների այցը Լիբանան: Եվ այս այցերի ընթացքում խմբերի միջև սկսվեց բարեկամություն, ծանոթություն և եղավ շարունակությունը: Մեզ համար մարտահրավեր եղավ, թե ինչո՞ւ պետք է մեր գործունեությունը սահմանափակվի միայն Երևանով, չէ՞ որ մարզերն էլ  դինամիկ ապրելու կարիք ունեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Գասպար Իփեկյան» համազհային թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը:

Եվ հենց այստեղից էլ սկսվեց համագործակցությունը մարզերի հետ: Այս տարի Գյումրուն միացավ նաև Վանաձորը: Դեմիրճյանի խոսքով՝ հաջորդ այցի ժամանակ գուցե ցանկում ընդգրկեն նաև Արցախը. «Մեր մտքերում՝ ռեժիսորների, բեմադրիչների մտքերի մեջ, հավանաբար, կստեղծվեն գործունեության նոր ձևաչափեր,  նոր հեռանկարներ: Լինեն դերասանների, բեմադրիչների փոխանակման ծրագրեր, միացյալ աշխատանքներ կատարելու նախագծեր և այլն: Այն, ինչը որ երազում էինք, եթե գործնականի վերածենք, արդեն բավական աշխատանք կատարած կլինենք: Մենք այս բոլորն անում ենք՝ որպես այս գործին հավատացող մարդիկ, որպես  հայեր, որոնք հավատում ենք, որ ժողովուրդը կբացվի՝ ինչպես ծաղիկը կոկոնից կբացվի»:

Թատերախմբի շրջագայությունը սկսվել է Գյումրուց, շարունակվում է Վանաձորում և կավարտվի  Երևանում: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դերասանները ներկայացրին Նիլ Սայմոնի «Լավ բժիշկը» կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը Հակոբ Տեր-Ղուկասյանինն է: Ներկայացման մեջ զբաղված են 14 դերասաններ:

«Մեծ հույս ունենք, որ Վանաձորի հանդիսատեսը մեզ կընդունի այնպես, ինչպես գյումրեցիներն ու երևանցիները: Եվ իրենք վայելեն մեզ, մենք էլ վայելենք ու սիրենք իրենց: Մեծ ուրախությամբ ենք այստեղ եկել: Որովհետև ամեն անգամ մեծ ուրախությամբ ենք գնում նոր վայր: Եվ ուզում ենք տեսնել, թե հանդիսատեսին որքան բան կարող ենք տալ և ուրախացնել»,- ասաց թատերախմբի դերասան Զավեն Բաակլինին, ապա շարունակեց, որ Լիբանանում դերասանների մեծ մասը սիրողական դերասաններ են, և բազմաթիվ դժվարությունների են հանդիպում. «Սակայն մեր սերը, որ ունենք թատրոնի նկատմամբ, այնքան մեծ է, որ այդ ամենը մեր աչքին չի երևում, և հակառակը, երբ ոտքներս թատրոնից ներս ենք դնում, ամեն դժվարություն մոռանում ենք: Շատ սիրով ենք աշխատում, և նաև, երբ սկսեցինք փոխադարձ այցելություններ կատարել՝ Հայաստան-Լիբանան, շատ բան փոխվեց նաև լիբանանցի հանդիսատեսի մոտ: Եվ կարծում եմ՝ այս ամենը գնալով պետք է զարգանա»:

Թատերական համագործակցությանը նոր զարկ տալու համար «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացումներում սկսեց ընդգրկել նաև հայաստանցի դերասանների: Առաջին համագործակցությունը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի հետ է. «Սա իսկապես մեծ ձեռնարկ է, որովհետև այս հագեցվածությունը, կարծեմ, երբևէ չի եղել: Սա հիմք է դնում տարբեր թատրոնների հետ աշխատելու: Սա յուրատեսակ համագործակցություն է նաև մեր թատրոնի հետ: Մենք միշտ ամփոփվում ենք Հայաստանում, իսկ իրենք՝ Լիբանանում, բայց պետք է մեկնարկեն նաև նման ծրագրերը, որպեսզի ոչ միայն մենք տեղեկանանք իրենց արածից,  կամ իրենք տեղեկանան մեր արածից, այլ նաև փորձի փոխանակում լինի:

«Գասպար Իփեկյան» թատերախումբը, լինելով սիրողական թատերախումբ, նաև կարիք ունի ներգարվելու պրոֆեսիոնալների: Եվ սա նոր շունչ ու որակ կհաղորդի ներկայացումներին և այն աշխատանքներին, որոնք ձեռնարկվում են: Մենք ծրագիրն ավելի ենք ուզում ընդայնել և համագործակցել ոչ միայն Համազագային թատրոնի, այլև մայրաքաղաքի ու մարզերի պրոֆեսիոնալ թատրոնների հետ»,- ասաց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, որը նաև խաղում է «Լավ բժիշկ» ներկայացման մեջ:

Թատերախմբի հաջորդ և վերջին կանգառը՝ մայրաքաղաքն է:

Տաթևիկ Ղազարյան