Պետությունը շուտով կընդունի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած՝ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը. Նարեկ Բաբայան

Լուրեր

16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ

– Պարո՛ն Բաբայան, հեղափոխությունից մինչև այսօր պետական ի՞նչ գույք է մասնավորեցվել։ Կա՞ն մասնավորեցված օբյեկտներ, որոնք հանրությանը հայտնի են։

– Հեղափոխությունից հետո խոշոր գույք չի մասնավորեցվել։ Մենք որոշ ժամանակ դադարեցրել էինք գործընթացը։ Նախ ուզում էինք հասկանալ, թե ինչ սկզբունքներ և մեխանիզմներ են գործել, որոնք նպաստավոր էին կոռուպցիայի համար։ Հիմա քննարկվում է Հանրապետության հրապարակում գտնվող՝ Տրանսպորտի և կապի նախարարության նախկին շենքի և մի շարք այլ գույքի մասնավորեցման հարցը։ Արդեն գործնական հունի մեջ ենք մտել։

– ՏԿՆ շենքի դեպքում կա՞ կոնկրետ գնորդ։

– Նախկինում այդ շենքն աճուրդի է հանվել, բայց այն չի կայացել, քանի որ մասնակից չի եղել։ Մենք հիմա ուզում ենք ներդրողներ գտնել։ Աճուրդով գնելու դեպքում գնորդը որևէ պարտավորություն չի ստանձնում գույքի նկատմամբ, իսկ մենք այդ տարբերակին կողմ չենք։ Տարիներ առաջ ԱԳՆ նախկին շենքն աճուրդով է մասնավորեցվել, և այնտեղ որևէ գործողություն դեռ չի կատարվել։ Եթե վաճառված լիներ մրցույթով և պայման դրված լիներ, որ երեք տարվա ընթացքում պետք է վերագործարկվի և ինչ պետք է արվի, հիմա գնորդը դա պետք է արած լիներ կամ պետք է տուգանքներ մուծեր։

– Իսկ արդեն կասկածելի պայմաններում պետական գույքի մասնավորեցման մանրամասներին անդրադառնալու, դրանց իրավական գնահատական տալու կամ պետությանը վերադարձնելու քննարկումներ կա՞ն։

– Կան մասնավորեցված օբյեկտներ, օրինակ՝ Արամ Հարությունյանին պատկանող շենքը։

– Հանրապետության հրապարակում գտնվող շե՞նքը, որն Ա.Հարությունյանը սեփականաշնորհել էր քաղաքաշինության նախարար եղած ժամանակ, և որը հիմա բարձր վճարներով վարձակալության է հանձնում պետական գերատեսչություններին։ Այդ շենքի մասնավորեցման օրինականությունն ուսումնասիրո՞ւմ եք։

– Այո՛։ Այդ շենքի դեպքում կան բազմաթիվ խնդիրներ։ Ժամանակին տարբեր գերատեսչություններ, հանձնաժողովներ այդ շենքի մասնավորեցման մասին կարծիքներ են տվել՝ հաշվի չառնելով պետության շահը։ Իսկ մասնավորեցման մանրամասները պարզելն արդեն իրավապահների գործն է։ Բայց, պարզելուց զատ, կա նաև վաղեմության խնդիր։ Օրենսդրական փոփոխությունների կամ անցումային արդարադատության շրջանակում պետք է այդ հարցերը կարգավորվեն։ Ի վերջո՝ մարդիկ պետք է գան ու ներկայացնեն, թե որտեղից իրենց այդ գույքը։ Այդպիսի գույքերը շատ են նախկին պաշտոնյաների մոտ։

– Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը հայտարարեց, որ իրեն պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն շուրջ 20 մլն դոլար կարժենա։ Այդ հյուրանոցը հասա՞վ պետությանը։

– Տեղեկություններ կային, որ վնասով է աշխատել։ Հյուրանոցը գնահատված չէ  դեռ։ Բայց գնահատումն էլ կարող է նշանակություն չունենալ, որ եթե գնորդ չունենա, աճուրդում գինը կնվազի։ Բայց գործընթացը դեռ շարունակվում է, մի քանի ամիս քննարկվում էին հնարավոր ռիսկերը, հիմա արդեն վերջնական գնահատումն է կատարվում։ Դրանից հետո արդեն կարող ենք ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ և ընդունել հյուրանոցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան