Հայաստանն ու Բուղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռումեն Ռադևի հանդիպումը

Լուրեր

18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ:

«Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և Հայաստանի ու Բուղլարիայի կառավարությունները պետք է գործնական քայլեր իրականացնեն միջպետական հարաբերություններին նոր ազդակներ հաղորդելու համար: Կառավարության ղեկավարը նշել է Բուլղարիայի կարևոր դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և նշել, որ Հայաստանը շահագրգռված է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը Բուլղարիայի խորհրդարանի կողմից ու ընդգծել, որ այդ համաձայնագրի լիարժեք գործարկումը մեծապես կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ամրանդմանն ու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարևորում է Եվրոպական միության և նրա անդամ պետությունների հետ հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա:

Ռումեն Ռադևը նշել է, որ Բուլղարիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ժողովրդավարական փոփոխություններին: Բուլղարիայի նախագահի խոսքով` երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ, որի իրացմանը կարող է էապես նպաստել Բուլղարիայի հայ համայնքը, որը հաջողությամբ ինտեգրված է երկրի հասարակական կյանքին և մեծ ներդրում ունի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ և շահագրգռված են ընդհանրապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության ուղղությամբ քայլերի իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը և Ռումեն Ռադևը կարևորել են նաև երկկողմ համագործակցությունը առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, մասնավոր հատվածի միջև գործնական կապերի զարգացումը, ներդրումային համատեղ նախագծերի քննարկումն ու իրականացումը, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում գործակցության ընդլայնումը: Կողմերը կարևորել են նաև համատեղ ֆորումների անցկացումը, որոնք կնպաստեն գործարար կապերի խթանմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: