Սամվել Ալեքսանյանի բիզնեսը շարունակում է ծաղկել. շուտով կբացվի նոր մեգամոլը

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունը շարունակում է ընդլայնվել։ Մայիսի 16-ին Ալեքսանյաններին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի հերթական մասնաճյուղի հանդիսավոր բացումն էր Կոմիտաս 1 հասցեում։

Թեև այս սուպերմարկետը գործում էր արդեն մի քանի ամիս, բայց բացումը եղավ վերջերս։ Շուտով նաև մեկ այլ հասցեում կբացվի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի նոր մասնաճյուղը: Խոսքը «Ռոսիա մոլի» հետնամասում՝ Մովսես Խորենացի փողոցում գտնվող մասնաճյուղի մասին է, որը լինելու է 25-րդ «Երևան Սիթին»:

Սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահին Երևանում կա գործող 24 մասնաճյուղ: Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների շարքում իսկական բում է լինելու Նոր Նորքում գտնվող «Մեգամոլ Արմենիա»-ի բացումը։

Factor.am-ը տեղեկացավ, որ իր չափերով աննախադեպ այս մոլի բացումը կլինի մոտ ժամանակներս։ Այժմ ակտիվորեն ընթանում է շինարարական աշխատաքների վերջին փուլը։

Հիշեցնենք, որ այս մոլի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2015 թվականին՝ Նորքի զանգվածի շուկայի տարածքում: «Մեգամոլ Արմենիա»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կառույցը լինելու է վեցհարկանի։ Այս մոլում տեղակայված են լինելու նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» և «Վեգա» սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղերը:

 

Նարեկ Կիրակոսյան