ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու. Արցախի պետնախարարը մասնակցել է «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլայինառաջնություն 2019»-ի բացման հանդիսավոր արարողությանը

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ին Ստեփանակերտում «CONIFA Sportsbet.io Եվրոպայի ֆուտբոլային առաջնություն2019» միջոցառումների մեկնարկից առաջ CONIFA-ի և կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ ներկայացվել են նախապատրաստական աշխատանքները, Արցախում անցկացվող առաջնության առանձնահատկությունները, ինչպես նաև սպասելիքները։

«Արցախում նման լայնամասշտաբ միջոցառում անցկացվում է առաջին անգամ: Անցյալ տարի CONIFA-ի հերթական առաջնությունը հյուրընկալելու հայտ ներկայացնելիս Արցախը նպատակ էր դրել ներկայանալ որպես երիտասարդ, սպորտային, ապագային միտված և իր երազանքների հետևից գնացող խաղաղ երկիր։ Այդ պատճառով մենք արել ենք ամեն ինչ, որ բարձր մակարդակով անցկացնենք Արցախի համար այս բացառիկ միջոցառումը։

Այս ընթացքում հիմնանորոգվել են 4 մարզադաշտերը և դրանք միասին կարող են հյուրընկալել մինչև 14000 մարզասերների։ Նաև ավելի քան 50 մշակութային միջոցառում ենք նախատեսում և լայնամասշտաբ բացման արարողություն:

Ցավոք սրտի, ոչ բոլոր նախապես հայտ ներկայացրած հավաքականներն են կարողացել մասնակցել առաջնությանը, սակայն դա մեզ համար խոչընդոտ չէր իսկական տոն պարգևելու արցախցուն և մեր հյուրերին»,- ասել է պետնախարարը:

«Մեզ անդամակցում են թիմեր բոլոր մայրցամաքներից։ Մենք ներկայացնում ենք 370 մլն մարդու։ Իսկապես զարմացած ենք արցախցիների ջերմ վերաբերմունքից։ CONIFA-ի այս առաջնության առաքելություններից մեկն էլ Արցախը աշխարհին ներկայացնելն է»,- իր խոսքում նշել է CONIFA նախագահ Պեր-Անդերս Բլինդը։

«Համոզված եմ, որ ֆանտաստիկ առաջնություն ենք ունենալու։ Շատ բարձր եմ գնահատում վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքը։ Նաև համոզմունք ունեմ, որ Արցախում անցկացված առաջնությունը հետագա բոլոր առաջնությունների համար օրինակ է ծառայելու»,- ասել է CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկիոն։

Այնուհետև, Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մեկնարկել է առաջնության բացման հանդիսավոր միջոցառումը: Մասնակից երկրների թիմերի հանդիսավոր երթից հետո պաշտոնական բացման խոսքով հանդես են եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլիդտը։ Պաշտոնական հատվածից հետո մարզադաշտը վերածվել է համերգասրահի, որտեղ Հայաստանի, Արցախի աստղերը տպավորիչ շոու են ներկայացրել: Հատուկ հյուր էր հանրահայտ Մանոլո Ջիփսին, որն իսպանական ռիթմերով վարակել է հանդիսատեսին։ Երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ և Արթուր Գրիգորյանի «Արցախ» ստեղծագործությամբ։

Հունիսի 2-ին արդեն Արցախում կանցկացվեն առաջին ֆուտբոլային խաղերը։