«Թող Չակ Նորիսն էլ գնա «Իմ քայլի» համար ՍԴ-ում որոշումներ կայացնի»․ ԱԺ-ն ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

«Ես հակասություն եմ տեսնում հանրապետության նախագահի և վարչապետի թիմի միջև»,- Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի երեկվա ընտրության տապալումից հետո հայտարարում է ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․ «Չեմ կարծում, թե հանրապետության նախագահի համար կարևոր չէ էդ կարգավիճակը, և նա ամեն մի պատահական հայտատուի կարող է վերցնել և առաջադրել»։

Ըստ պարոն Պետրոսյանի, «Իմ քայլը» դաշինքը հենց սկզբից էլ մտադիր չէր Արթուր Վաղարշյանին ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր:

«Ես առայժմ իրենց կողմից չեմ լսել կոնկրետ հենց Վաղարշյանի հետ կապված մի կարծիք, պաշտոնական հրապարակում, որտեղ, ասենք, այդ թեկնածուի այս կամ այն հատկանիշը այնքան կասկածելի, մեղադրելի լիներ կամ վիճարկելի լիներ, որ նպատակահարմար չլիներ նրա հայտնվելը ՍԴ-ում»,- տարակուսում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջին անգամ է լսում, որ իրենք հանրապետության նախագահի հետ խնդիր ունեն և հենց այդ պատճառով են մերժում նրա թեկնածուներին։

«ՀՀ նախագահը կոնկրետ իմ համար իմ իմացած ամենալավ, պարկեշտ, ամենաբանիմաց մարդկանցից մեկն ա»,- վստահեցնում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իմ քայլը», ըստ պարոն Սիմոնյանի, խնդիր չունի նաև ՍԴ դատավորի թեկնածուների հետ և մեկին մյուսից չի գերադասում ըստ քաղաքական համակրանքների․ «Եթե ձեր հարցազրույցի իմաստը՝ տեսնել արդյոք կա՞ որևէ հակամարտություն, նման բան գոյություն չունի և վստահ եմ, որ եթե մյուս թեկնածուն կամ հաջորդ թեկնածուն բավարարի, անպայման կընտրվի»։

Մինչդեռ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը հենց թեկնածուների հետ կապված խնդիր է տեսնում։

«Որքան ես հասկանում եմ «Իմ քայլի» պատգամավորները թեկնածուի մեջ փնտրում են իրենց համախոհին, իրենցից մեկին, նրանք ուզում են, որ իրենցից մեկը լինի ՍԴ անդամ և լինի իրենց պես, իրենց բառամթերքն օգտագործի, այսինքն, նույն ձևով գնահատականներ տա իրենց ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին»,- կասկածներ ունի ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ պարոն Մարուքյանի, ինքը կոնկրետ օրինակ ունի համոզվելու, որ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն ունի թեկնածուի մի պատկերացում, որին ուզում է տեսնել Սահմանադրական դատարանի դատավորի աթոռին։

«Օրինակ, տեսեք, եթե «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ դատարանների ելքերն ու մուտքերը փակելը շատ ճիշտ բան է և դատավորին հարց են տալիս, պարզ է, չէ՞, որ ուզում են ստուգեն դատավորի թեկնածուին։ Ասում են՝ այ օրինակ, Դուք ի՞նչ կարծիքի եք՝ դա ճիշտ բա՞ն էր, թե՝ ոչ, ակնհայտ գիտեն, որ նա ունենալով իրավաբանի դիպլոմ, սահմանադրական իրավունքի մասնագետ է, պետք է ասի, որ դա սխալ բան է։ Հենց ասում է՝ սխալ բան է, ասում են՝ ա՜, պարզ է ու կտրվեցիր դու»,- նկատում է պարոն Մարուքյանը։

Պատգամավորի համոզմամբ, իշխանական խմբակցությունը չափազանց անլուրջ է վերաբերվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություններին, այնքան անլուրջ, որ կարող է քվեարկել ամերիկյան մարտական ֆիլմերի դերասան Չակ Նորիսի օգտին․ «Չակ Նորիսին են մարդիկ ընտրել, հիմա թող Չակ Նորիսն էլ իրանց համար գնա ՍԴ-ում որոշումներ կայացնի»։

Պատգամավորը հույս ունի, որ իշխանական խմբակցությունը գոնե երկու տարի հետո կլրջանա և խորհրդարանը կկարողանա ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր։

Մհեր Արշակյան