Այդ սպանություններն ինչո՞ւ չէին բացահայտվում՝ Սամվել Բաբայանը 20 տարի արենայում չէր․ Պավել Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու իր թիմակիցների վրա հարձակում է տեղի ունեցել։ Ս.Բաբայանի գրասենյակից տարածված հաղորդագրությամբ մեղադրվում են ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թիմակիցները, որոնց որակել են «արցախցիներին հայտնի բանդա»։ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հակադարձել է՝ կոչ անելով «շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակում»: Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սա նախընտրակա՞ն գործընթացի շրջանակում կարելի է դիտարկել, թե՞ միջանձնային հարաբերությունների խնդիր է։

– Սամվել Բաբայանը երբեք միջանձնային խնդիրներ չի ունեցել։ Այն, որ անցած տասնամյակների ընթացքում Արցախում ձևավորվել էր մի իշխանություն՝ այստեղի իշխանությունների կրկնօրինակը, և վաղուց անտանելի էր ժողովրդի համար, փաստ է։ Իսկ ինձ շատ զարմանալի էր ԱԱԾ-ի հայտարարությունը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե «որևէ դավադրություն ման գալ պետք չէ. դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման հետևանքով ծագած վեճ է»…

– Որքան ես տեղյակ եմ, այդ խմբերը միմյանց ծանոթ չեն։ Բայց եթե ֆինանսական խնդիրներ են եղել, պարզաբանումը պետք է կրակահերթո՞վ լիներ։ Պահպանված եզակի հերոսներից մեկի՝ Սամվել Բաբայանի անունը պե՞տք էր իջեցնել ֆինանսական խնդիրների մակարդակի:

– Բայց տարիներ առաջ էլ տեղեկություններ կային, որ Սամվել Բաբայանը գումարներ է վերցրել ինչ-որ մարդկանցից, այդ թվում՝ ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանից և Հայաստանից հեռացել է:

– Եթե նույնիսկ նման բան է եղել, Ալբերտ Բազեյանի կամ Սամվել Բաբայանի կողմից կրակահերթեր չեն եղել։ Եվ Սամվել Բաբայանի նկատմամբ ժողովրդական աջակցությունը շատերին հունից հանելու է։

– Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն օրեր առաջ Ս.Բաբայանին մեղադրեց Արցախի գործիչներ Արթուր Մկրտչյանի, Նորիկ Դանիելյանի, Վանքեցի Յուրայի սպանության մեջ։ Նա նաև հավելել էր, որ եթե Ս.Բաբայանը ժամանակին ցանկանար, կբացահայտեր այդ սպանությունները:

– 20 տարի Սամվել Բաբայանը արենայում չկար, բա ինչո՞ւ չեն բացահայտել։ ՊՊԾ գնդից հետո, մեր վաճառքից հետո Վիտալի Բալասանյանն ամենաբարձր՝ ԱԽ քարտուղարի պաշտոնն է զբաղեցրել:

– Ս.Բաբայանը ցանկանում է 2020 թ. առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում: Դուք ասում եք՝ նա ունի ժողովրդի աջակցությունը, բայց նա առաջադրվելու համար վերջին 10 տարում Արցախում մշտական բնակություն չի ունեցել։

– Ռոբերտ Քոչարյանն էլ ՀՀ քաղաքացի չէր, ես չգիտեմ՝ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ ոչ։ Բայց Սամվել Բաբայանն Արցախի բանակի հիմնադիրն էր և այդ երկրի հերոսն էր։

– Ի՞նչ խնդիր կա ՀՀ և ԱՀ  քաղաքական վերնախավի միջև, որ վերջին շրջանում լարվածություն է նկատվում: Մայիսի 28-ին Հանրապետության օրը ԱՀ նախագահ Բակո Սահակյանը Սարդարապատի հուշահամալիրի տոնակատարությանը չէր մասնակցում։

– Տեսնո՞ւմ եք, ինչքան են հեռացել արմատներից։ Մարդիկ անգամ արժեքներին կարևորություն չեն տալիս և ընկած են սեփական կարիերայի հետևից, բայց նրանց ներկայությունը շատ կարևոր է։ Նույնիսկ շատ վատ էր, որ մայիսի 18-ին Եռաբլուրում ոչ ոք չկար: Դա այն օրն եր, երբ Արցախ-Հայաստան կապը բացվեց, խոսքը Լաչինի ազատագրման մասին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան