Ասում են՝ սպիտակ մազերով մարդուն ուզում են դարձնել ԵՊՀ-ի ռեկտորի ԺՊ, որից հետո Հովհ․ Հովհաննիսյանն է ուզում դառնալ ռեկտոր․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ՝ մեր գործընկերներից մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  անդամների թեկնածուների քննարկման ժամանակ իմ մասին ելույթ է ունենում։

Այսպես սկսեց Ազգային ժողովի  պատգամավոր էդմոն Մարուքյանն իր ելույթը՝ անդրադառնալով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի ելույթին։

«Ես ընդամենը իմ ֆեյսբուքյան էջում տեսանյութ եմ կիսել, որտեղ երևում է, որ Փաշինյանը փորձում է մուտք գործել ԵՊՀ և մի մարդ՝ սպիտակ մազերով,  նրան թույլ չի տալիս դա անել և ընդամենը գրել եմ, որ իշխանությունները այս մարդուն ուզում են դարձնել ԵՊՀ ռեկտորի ԺՊ։ Հարց է առաջանում՝ սրա ի՞նչն է ստահոդ։ Կամ ասում են ստահոդ լուրեր ենք տարածել նաև Ագրարային համալսարանի վերաբերյալ։ Հիմա էլ կրկնում եմ, որ այդ համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մարդիկ «Իմ քայլը» դաշինքից և հորդորել եմ ձեռնպահ մնալ նախորդների բարքերից»,- ասաց Մարուքյանը։

Ըստ պատգամավորի՝ ասում են, որ Հովհաննես Հովհաննիսյանը կարող է դառնալ ԵՊՀ ռեկտոր, տեսանյութում երևացող սպիտակ մազերով մարդու ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո։

«Ես ձեզ տեղեկացնում եմ, եթե իշխանական պատգամավորը ցանկանա դառնա մայր բուհի ռեկտոր, դա կլինի բոլորիս կողմից հռչակած սկզբունքի կոպիտ խախտում, երբ ասել ենք, որ կրթական համակարգը չենք քաղաքականացնում, բայց դա անում ենք»,- ասաց  Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։