Եթե Էդմոն Մարուքյանը գիտի՝ ով է լինելու ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, թող ասի, էլ խորհրդի նիստ չանենք․ Հովհաննես Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունենալու ռեկտորրի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն, այս հարցի վերաբերյալ մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, բայց երբ այդ տեղեկությունները տարածում է մեր ընդդիմիադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, դա ինձ համար և՛ զարմանալի է, և՛ ոչ, քանի որ հավանական թեկնածուներից մեկի հետ, որքան գիտեմ, ընկերական հարաբերություններ ունի. այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի թեկնածուի վերաբերյալ արված գրառումներին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Եթե պարոն Մարուքյանը գիտի ով է ընտրվելու, թող միանգամից ասի՝ խորհրդի նիստ չանենք»,- ասաց  Հովհաննիսյանը՝ խորհուրդ տալով զերծ մնալ համալսարանների հետ կապված քաղաքական կոնտեքստով գրառումներից։

«Որովհետև դրանցով  դուք չեք նպաստում ճիշտ կրթական միջավայրի ձևավորմանը, այլ ճիշտ հակառակը»,- ասաց  պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։