«Քոչարյանա-Սարգսյանական համակարգը փորձում է վերցնել Արցախը և Արցախի միջոցով խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար». Պետրոս Մակեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցությունն ավարտեց «Միասնություն» խորագրով ավտոերթը Արցախում։ Նրանց միացել էր նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Factor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Արցախում խիստ կա հեղափոխության պահանջը:

«Արցախում պահանջում են իշխանափոխություն, այն, ինչ Հայաստանում է եղել, և նոր կարգերի հաստատում, քանի որ այնտեղ հիմա հին Հայաստանի հայելային պատկերն է»,- ասաց Մակեյանը: Նա նաև հավելեց. «Արցախում ժողովուրդն ավելի վատ վիճակում է, քան Հայաստանում, որովհետև մաքսատան թալանի պատճառով ապրանքներն այնտեղ ավելի թանկ են, քան Հայաստանում, գումարած ռոմինգը»:

Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, մինչդեռ, Facebook-ի իր էջում գրել է, որ Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը, և որ «Սասնա Ծռերի» ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը:

«Չորս օրերի ընթացքում ավտոերթի կազմակերպիչներն ուժ և եռանդ չեն խնայել՝ տարատեսակ պրովոկացիաներ իրագործելու միջոցով ուշադրություն գրավելու և «Արցախը Հայաստանի մարզ է» կեղծ օրակարգով արհեստականորեն պառակտում առաջացնելու համար: Սակայն մնում է փաստ՝ գլոբալ առումով տեղաբնակները չեն միացել ավտոերթին և չեն ողջունել այն»,- գրել է Ղարամյանը:

«Նախ՝ 140-150 մեքենաներից 40-50-ը տեղաբնակներ էին Մարտակերտից, Հադրութից, և իրենք ակտիվ մասնակցում էին: Ոչ միայն «Սասնա Ծռերն» էին մասնակցում ավտոերթին, այլև 10-ից ավելի Արցախի ՀԿ-ներ միացան»,- ի պատասխան հայտարարեց Մակեյանը՝ սադրանքների մասով հավելելով. «Ստում է, սադրիչը ինքն էր։ Ոչ մի արտառոց բան չի եղել»:

Մակեյանի խոսքով՝ ոստիկաններն ուղեկցել են ավտոերթը և բավական կոռեկտ են պահել, սակայն Արցախի իշխանությունը փորձել է խոչընդոտել հանրահավաքը:

«Ստեփանակերտի հանրահավաքից առաջ բոլոր ճանապարհները փակել են, քաղաքացիական հագուստով մարդիկ կանգնեցրել են, որ ժողովուրդը հնարավորինս քիչ մոտենա: Շառլ Ազնավուրի հրապարակում էր հանրահավաքը, և երկու կողմից փողոցը փակել էին: Դա արձանագրել են շատերը: Մարդկանց սպառնացել են, որ մասնակցելու դեպքում աշխատանքից կազատեն»,- ասաց Մակեյանը:

Պետրոս Մակեյանը նույնպես դավադրությունների վտանգ տեսնում է, քանի որ, ըստ նրա, Արցախում նույն հին համակարգն է, և այտեղ շատ ակտիվ են գործում Հայաստանի հին իշխանությունները:

«Քոչարյանա-սարգսյանական համակարգը փորձում է վերցնել Արցախը և Արցախի միջոցով խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար»,- հայտարարեց Մակեյանը՝ շարունակելով. «Արցախը դարձել էր նախկին համակարգի լվացքատուն, փողերը լվանալու տեղ, և հիմա վախենում են անցումային արդարադատությունից: Նրանք այնտեղ մինի օլիգարխներ են: Առողջ ու հեղափոխությանն աջակցող ուժերը պետք է համախմբվեն, որ հակազդեն, հակառակ դեպքում՝ բարդ է»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Մարտի 1-ի գործի քննությունը, Մակեյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ չլիներ, այլ նրա կողքի խցում պետք է լինեին Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը: Այն, որ Աղվան Հովսեփյանը նոր իշխանության հետ մասնակցում էր միջոցառման, ազդակ էր, որ համաներում են նախկին հանցագործ խմբի ներկայացուցիչներին: Եթե Սերժ Սարգսյանին ու Աղվան Հովսեփյանին ներգրավեին Մարտի 1-ի գործում, Ռոբերտ Քոչարյանին ոչ մի դատավոր չէր համարձակվի բաց թողնել»:

Պետրոս Մակեյանի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիոն համակարգը մեծամասամբ մնացել է և երազում է նախկին իշխանության վերադարձը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, նրա կարծիքով, վտանգ է Հայաստանում ցնցումներ իրականացնելու առումով, սակայն նա չի կարող իշխանափոխություն անել, քանի որ հանրությունն իրեն չի ընդունում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան