10 նախագահ, որոնք պատասխան են տվել կոռուպցիայի համար

Լուրեր

22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգեցին դատարանի առաջ.ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարն ասում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե նշանակում է ինչ-որ մեկին կախաղան հանել, այլ ավելի մեծ նշանակություն ունի հիվանդության կանխումը: Սակայն կանխումն առանց պատասխանատվության, անհնար է: Աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ կոռուպցիոն սկանդալների պատճառով հրաժարական են տվել երկրների գործող կամ նախկին նախագահները և կանգնել պատասխանատվության առաջ:

 

Հիշենք դրանցից մի քանիսը: Այսպես.

 

01.08.2017 – Մալավիի ոստիկանությունը կալանավորելու օրդեր տվեց նախկին նախագահ Ջոյս Բանդային: Նա մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման ու փող լվանալու մեջ: Բանդան, 2014 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո ապրում է արտաքսման մեջ։ Պարտության պատճառը ևս կոռուպցիոն սկանդալն էր: Աուդիտը բացահայտել էր, որ 2013-ին վեց ամսվա ընթացքում նրա վարչակազմի անդամները մոտ 30 մլն դոլար են յուրացրել։

14.07.2017 – Պերուի դատարանը Օլյանտա Հումալային, ով երկիրը նախագահել է 2011-16 թվականներին և նրա կնոջը՝ Նադին Հերեդիային, դատապարտեց 18-ամսյա նախնական կալանքի: Պատճառը նրանց` երկրից հեռանալու փորձերն էին և հետաքնության ընթացքին միջամտությունը: 2015 թվականին Պերուի դատախազությունը սկսել է ֆինանսական միջոցների լվացմանը երկրի նախկին նախագահի կնոջ ներգրավվածության հետաքննությունը:

19.05.2017- Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց կոռուպցիայի գործով: Երկրի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել պետության ղեկավարի նկատմամբ հետաքննություն սկսելու հարցը: Առիթը ձայնագրությունն է, որում նախագահը երկու ազդեցիկ գործարարների կարգադրում է 630 հազար դոլար կաշառք տալ խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդու Կունյային՝ Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի գործով լռության դիմաց: Կոռուպցիոն սկանդալով անցնում են երկրի նախկին նախագահներ Դիլմա Ռուսեֆը, Լույս Ինասիու Լուլա դա Սիլվան, հինգ նախարարներ և 83 քաղաքական գործիչներ։

13.07.2017թ. Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Պաշտոնապես ապացուցվեց խոշոր շինարարական ընկերություններից կաշառք վերցնելու, փողերի լվացման մեղադրանքը: Սիլվան նախագահի պաշտոնից հեռացել էր 2011 թվականին՝ 8 տարվա պաշտոնավարումից հետո, 5 տարի անց՝ 2016 թվականի մարտի 4-ին, ձերբակալվել:

09.12.2016թ. Պաշտոնից ազատվեց Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն: Իմպիչմենթի պատճառը կոռուպցիոն սկանդալն էր: Նա մեղադրվում էր կաշառակերության, իշխանության չարաշահման ու գաղտնի տեղեկությունները կողմնակի անձին՝ իր ընկերուհի Ցոյ Սուն Սիլին փոխանցելու մեջ: 2016-ի հոկտեմբերին, մամուլում հաղորդագրությւոններ էին հայտնվել այն մասին, որ երկրի խոշոր կորպորացիաները, այդ թվում Samsung-ը, ստացել են կառավարության աջակցությունը՝ փոխարենը խոշոր գումար փոխանցելով Ցոյ Սուն Սիլի ստեղծած հիմնադրամներին։ Պակ Կըն Հեից բացի մեղադրանք է առաջադրվել ևս 30 մարդու, այդ թվում Samsung–ի ղեկավար Լի Չժե Յոնին։ 2017թ. Մարտի 30-ին արդեն նախկին նախագահը կալանավորվեց:

01.12.2015 – Դատարանն Արգենտինայի քրեկատարողական հիմնարկում պատիժը կրող նախկին նախագահ Կառլոս Մենեմի պատժաչփն ավելացրեց 4.5 տարի` յուրացման համար: Մենեմն Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1999 թվականներին: 2013 թվականին նա 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Էկվադորում և Խորվաթիայում զենքի մաքսանենգությանը մասնակցության համար:

02.09.2015թ. Գվատեմալայի կոնգրեսը նախագահ Օտտո Պերես Մոլինային զրկեց դատական անձեռնմխելիությունից՝ թույլ տալով նրա դեմ կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանք առաջադրել: Որոշմանը կողմ արտահայտվեցին նիստին ներկա գտնվող բոլոր 132 պատգամավորները: Մեկ օր անց Գվատեմալայի գլխավոր դատախազությունը նախագահին ձերբակալելու օրդեր տվեց: 64-ամյա գեներալ նախագահը մեղադրվում էր հարկային խաբեբայությունների և ապօրինի գործնական պայմանագրեր կնքելու մեջ: Պերես Մոլինան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տոկոսներ էին ստացել գործարարների՝ ներկրվող ապրանքների հարկերից խուսափելու համար մաքսատանը վճարած կաշառքներից: Ընդ որում, նա ընտրվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարելու կարգախոսներով: Ի դեպ, գվատեմալացիները երկրի հաջորդ նախագահ ընտրեցին կատակերգու դերասանի՝ Ջիմմի Մորալեսին:

 27.04. 2013. Սարաևոյում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվեց Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրը: Նա ձերբակալվեց հենց աշխատավայրում, որտեղ խուզարկման ընթացքում ոստիկանները հայտնաբերեցին հանցագործներին ներում շնորհելու հրամանների բնօրինակները: Դաշնության ղեկավարը կաշառքի դիմաց ներում էր շնորհել հանցագործներին, այսինքն՝ նա փաստացիորեն վաճառել էր նախագահական կնիքը: Բուդիմիրը մեկ տարում ներում էր շնորհել 96 մարդու, որոնցից 35-ը մարդասպաններ, մեկը՝ բռնաբարող, 5-ը՝ անօրինական կերպով թմրանյութի արտադրության և շրջանառության համար դատապարտված: Ոչ պաշտոնական տեղեկություններով` յուրաքանչյուր գործի համար նախագահը ստացել էր 40 հազար եվրո:

17.02.2012թ. Հրաժարական տվեց Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը՝ քաղաքացիների վստահության կորստի կապակցությամբ: Լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին այն մասին, որ Վուլֆն օգտագործել է իր պաշտոնեական կարգավիճակը և լիազորությունները՝ արտոնյալ պայմաններով շուրջ 500 հազար եվրոյի վարկ վերցնելու նպատակով: Բացի դրանից, նա մի քանի անգամ ուրիշի հաշվին կանգ էր առել թանկարժեք հյուրանոցներում: Գերմանիայի նախագահը ճնշում էր գործադրել մամուլի վրա՝ ստիպելով չանդրադառնալ այս դեպքերին:

18.11.2011թ. Խաղաղօվկիանոսյան Նաուրուի նախագահ Մարկուս Սթիվենը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին Գուանոյի պարարտանյութի առևտրով զբաղվելու մեջ: Համաձայն հետաքննության, նա թաիլանդցի գնորդից կաշառք էր վերցրել՝ երկրի եկամտի հիմնական աղբյուր համարվող պարարտանյութ վաճառելու համար: Ինչպես տեսնում ենք` կոռուպցիոն սկանդալներում թաթախված բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ եղել են ոչ միայն ժողովրդավարության ջահակիր, այլև հետնապահ երկրներում:

Հայաստանում, սակայն, չնայած համակարգային կոռուցիային, երբևէ որևէ բարձրաստիճան պաշտոնյա` նախագահ, վարչապետ, նախարար կամ անգամ մարզպետ ու քաղաքապետ, կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական չի տվել, առավել ևս` պատասխանատվության չի ենթարկվել: Միակ բացառությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն էր, ով թեև հրաժարական տվեց, սակայն կարճ ժամանակ անց դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ նրա անվանն առնչվող օֆշորների հարցով հարուցված քրեական գործն էլ կարճվեց` հանցակազմի բացակայության հիմնավորմամբ:

 

Սևակ Հակոբյան