Ինչու արտահերթ նիստը չի կայանա. «Իմ քայլի» պատգամավորի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն այսօր խորհրդարնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը։

«Այս պահին օրակարգում չկա արտահերթ նիստ, որովհետև արտահերթ նիստի հայտարարության, որոշման կամ ուղերձի նախագիծ չկա: Ընդամենն առաջարկ է եղել այսինչ օրը հրավիրել արատահերթ նիստ: Բայց կանոնակարգ-օրենքի պահանջներն այնպիսին են, որ կից փաթեթը պետք է ամբողջական լինի: Փաստաթղթերը վերադարձվել են, որպեսզի փաթեթն ամբողջությամբ ներկայացվի ԱԺ նախագահին», – պարզաբանեց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու կոչը։

Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը միացել է նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավոր։ Ավելի ուշ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր՝ «Իմ քայլը» խմբակցության հետ կա նախնական համաձայնություն՝ մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին արտահերթ նիստ անցկացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան