ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն չկա. Վալովայա

Լուրեր

18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն չկա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Տատյանա Վալովայան:

«Մենք պետք է, անկասկած, ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորել նրանց սխալների վրա ու հասկանալ՝ որտեղ ենք տարբերվում իրարից: Մենք հիմա Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ներդրման ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, այն հիմա որևէ տնտեսական առավելության չի հանգեցնի»,- ասել է Վալովայան:

Նա, միաժամանակ, նշել է, որ հարկավոր է «ուժեղացնել արժութային-ֆինանսական և մակրոտնտեսական ոլորտներում փոխգործակցությունը»: «Երբ մենք խոսում ենք արժույթի, դրամական հաշվարկների մասին, թիվ մեկ խնդիրն ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է»,- ասել է նախարարը:

Տատյանա Վալովայայի խոսքով՝ Ռուսաստան-Ղազախստան և Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում ազգային արժույթները զգալիորեն օգտագործվում են, իսկ ահա Ղազախստան-Ղրղզստան կամ Ղազախստան-Հայաստան հարաբերություններում հիմնականում օգտագործվում է ամերիկյան դոլարը:

«Մենք կարող ենք օգտագործել մեր ազգային արժույթները, դա կչեղարկի բազմաթիվ արժութային ռիսկեր: Բայց դա և՛ մակրոտնտեսական կայունություն, և՛ այլ տնտեսական պայմանների ստեղծում է պահանջում»,- հավելել է պաշտոնյան: