Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի ու խորհրդարանականների հետ

Լուրեր

02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
02.04.2026 | 17:44
Ղազինյանի պնդմամբ՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:37
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ուֆայի «Բաշնեֆտ» նավթավերամշակման գործարանին
02.04.2026 | 17:29
Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:23
Ըստ ՔԿ-ի ՝ Սամվել Կարապետյանի դատական նիստին ու ակցիային մասնակցելու համար 204 և 300 հազար դրամ են փոխանցել
02.04.2026 | 17:17
Ֆրանսիայի առաջնության 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները ՊՍԺ-ից են
02.04.2026 | 17:09
Ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու քայլերը. Թուրքիայի փոխնախագահը՝ Բաքվում
02.04.2026 | 17:00
Մակրոնը անիրատեսական է համարում Հորմուզի նեղուցի ազատագրման ռազմական գործողությունը
02.04.2026 | 16:49
Իմ խնդրանքը ձեզ, հարցրեք՝ տղամարդավարի պատրա՞ստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:48
ՊԵԿ հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ․ գործը դատարանում է
02.04.2026 | 16:42
Հայ գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները ՀՀ-ի հետ. Օվերչուկ
02.04.2026 | 16:33
Ամենաշատ գումար վաստակած բռնցքամարտիկները պատմության մեջ
Բոլորը
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Վարչապետին դիմավորել է Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենը: Նիկոլ Փաշինյանը նախ գրառում է կատարել Պատգամավորների պալատի «Ոսկե գրքում», որից հետո հանդիպում ունեցել պալատի պատգամավորների հետ, որոնց թվում են եղել Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխնախագահներ Կլոդ Վայսլերը, Անրի Քոքսը, Պատգամավորների պալատի արտաքին ու եվրոպական համագործակցության, ներգաղթի ու ապաստանի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարկ Անժելը:
Ֆերնանդ Էտգենը ողջունել է վարչապետին խորհրդարանում և վստահություն հայտնել, որ նրա այցը Լյուքսեմբուրգ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնել ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած գործընթացները` ընդգծելով, որ Հայաստանի համար ժողովրդավարությունն անշրջելի է, և մեր երկիրը շարժվելու է միայն ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ճանապարհով:
«Մեր կառավարությունը, քաղաքական թիմը հաստատակամորեն գնում է ժողովրդավարության ճանապարհով: Վստահ ենք, որ համապատասխան քայլերի արդյունքում մեր ժողովուրդն ինտեգրվելու է ժողովրդավարական արժեհամակարգին հավատարիմ միջազգային հանրությանը: Քաղաքական հեղափոխությանը հաջորդող պրոցեսները միտված են այդ նպատակին և համոզված ենք, որ մենք կհասնենք հաջողությունների», – նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսականը, ու այդ նպատակով երկրում իրականացվում են բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարի, տարբեր ուղղություններով խորքային բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցով:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և հայ-լյուքսեմբուրգյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացումն ու խորացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի և կարևորել խորհրդարանական շփումների ակտիվացումը։
Ֆերնանդ Էտգենն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Լյուքսեմբուրգի համար, և իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ու ընդլայնել կապերը տարբեր ուղղություններով:
ՀՀ վարչապետը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ամրապնդման հեռանկարները, որը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո նոր փուլ է մտել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին այդ համաձայնագիրը վավերացնելու համար և ընդգծել հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ անդամ մյուս երկրների կողմից համաձայնագրի վավերացման կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան փոխգործակցության հետագա ընդլայնման, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին վերաբերող հարցերի շուրջ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատգամավորների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և կառավարության առաջնահերթություններին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգին ԼՂ հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆենանդ Էտգենին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը:
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանտ Էնտգենի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրվել է ճաշ: