Մարտի 1-ին Ռուբեն Հայրապետյանի կամ Սամվել Ալեքսանյանի արարքներում հանցակազմ կա՞, թե՝ ոչ․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

– Պարո՛ն Նորիկյան, այսօր սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և նախկին երեք այլ պաշտոնյաների գործով դատավարությունը: Այսօր  առաջին օրն էր, թեև քննարկվում էր նախկին նախագահի խափանման միջոցի հարցը: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է անհրաժեշտ Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ: Արդյոք արդեն, երբ նախաքննությունն ավարտվել է և դատաքննության փուլն է սկսվել, նրա ազդեցությունը գործի ընթացքի վրա չի՞ նվազել:

– Գոնե ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, որը որոշակի պատկերացում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ազդեցության, նրա տրամաչափի և, ընդհանրապես, սույն գործի առանձնահատկությունների մասին, բերել է այն հանգրվանի, որ այս փուլում, քանի դեռ նոր է մեկնարկում դատավարությունը, Քոչարյանի՝ ազատության մեջ մնալու պայմաններում հնարավոր է, որ վերջինիս կողմից որևէ ճնշում գործադրվի դատավարության մասնակիցների վրա, ինչը կխաթարի գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը: Ուստի, այս պայմաններում, որքանով տեղյակ եմ գործի հրապարակայնացման շրջանակում, գործի բնույթն ու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը սույն քրեական գործի շրջանակում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել: Հանդիսանալով Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար՝ իր ուղղակի կամ անուղղակի ցուցումներով, գրավոր կամ բանավոր հրահանգներով Զինված ուժերը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ, որով տապալվել է սահմանադրական կարգը: Ինքը հրապարակել է նաև ապօրինի, իր լիազորությունները գերազանցող՝ արտակարգ  դրություն հայտարարելու մասին հրամանագիր՝ չունենալով դրա սահմանադրական լիազորությունները, և երկրորդ՝ չմոռանանք, որ նրան առաջադրված է ոչ պակաս ծանր մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը: Ընդհանրապես՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկու մեղադրանքներն էլ դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնք ենթադրում են ազատազրկում 10 տարուց ավելի ժամկետով: Եվ հաշվի առնելով նրա անձը, դերակատարությունը, հնարավոր ռեսուրսները՝ չի բացառվում, որ ազատության մեջ մնալու դեպքում կարող է նրա վարքագծի՝ պատշաճ լինելու խնդիր առաջանալ:

– Ի՞նչ ռեսուրսների մասին է խոսքը:

– Բոլոր… այդ թվում՝ ստվերային աջակցության, նյութական, ունեցած հնարավոր ներքին ու արտաքին կապերի, որոնք կարող են օգտագործվել՝ դատավարության վրա ստվեր նետելու և դատական պրոցեսի վրա անօրինական ազդեցություն ունենալու համար:

– Որոշակի ռեսուրսների տիրապետում են նաև Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը: Ինչո՞ւ նրանց նկատմամբ չկիրառվեց կալանքը որպես խափանման միջոց, սակայն կիրառվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

– Այդ ազգանունները հնարավորություն են տալիս արձանագրելու, որ մենք գործ ունենք տրամաչափով և քաշային կատեգորիայով տարբեր անձանց հետ: Այդ անձանց դերակատարությունն էլ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ըստ առաջադրված մեղադրանքի, թեև ոչ պակաս ծանր են, այդուհանդերձ, գործ ունենք տարբեր մարդկանց հետ, որոնց պատշաճ վարքագիծը վերահսկողության տակ պահելու համար մենք կարող ենք ունենալ տարբեր արդյունքներ:

– Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հակադարձում է, որ երկրորդ նախագահը սահմանադրական կարգի տապալման համար որևէ քայլ չի արել: Ձեր կարծիքով ո՞ր արարքն է, որը կարող է ապացուցել, որ նախկին նախագահը սահմանադրական կարգ է տապալել:

– Ես կզարմանայի, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այլ բան ասեր: Բնականաբար՝ իրենց պաշտպանյալի շահերից բխող հայտարարություններ պետք է անեն և այդպիսի ռազմավարություն ու մարտավարություն պետք է մշակեն: Բայց եկեք միասին վերլուծենք՝ ինչ է տեղի ունեցել: 2008 թվականի փետրվարի 23-ին հրապարակվել է պաշտպանության նախարարարի գաղտնի՝ 0038 հրամանը, որով ձևավորվել է Երևանի կայազոր: Կայազորի պետ է նշանակվել այն ժամանակվա պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ Խաչատուրովը: Վերջերս մամուլում հրապարակված քրեական գործի նյութերից պարզ դարձավ, որ այդ կայազորի վարչակազմը տեղակայվել է ՀՀ Կառավարության մասնաշենքում, մասնավորապես՝ վարչապետին հարող սենյակում: Այդ կայազորին տրամադրվել են ՀՀ Զինված ուժերի և հատկապես Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից կազմված գումարտակներ, որոնք նույնպես տեղակայվել են Երևան քաղաքում: Սա նշանակում է, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի լուռ համաձայնությամբ կամ ուղղակի ցուցումով պաշտպանության նախարարն արձակել է ՀՀ Սահմանադրությանը հակասող հրաման, որի արդյունքում ձևավորվել է Երևանի կայազոր, այդ կայազորի ենթակայության տակ են դրվել ՀՀ Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք բերվել են Երևան քաղաք և իրականացրել են իրենց գործառույթներից չբխող գործողություններ:

– Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր հայտարարեց, թե իր հոր նկատմամբ վրեժխնդրություն է իրականացվում։ Կա՞ նման երևույթ։

– Ո՞ւմ կողմից իրականացվի վրեժխնդրություն և ի՞նչ խնդիր լուծվի։ Եթե վրեժխնդրություն է իրականացվում, այս երկրում կան այլ մարդիկ, որոնց նկատմամբ այդ նույն տրամաբանությամբ պետք է իրականացվեր վրեժխնդրություն։ Բայց ճիշտ հակառակ գործընթացն է, այս երկրում դեռ կան մարդիկ, որոնք պետք է այս պահին անազատության մեջ լինեին, բայց վայելում են ազատությունը։

– Ո՞ւմ մասին է խոսքը։

– Շատերի։ Մարդիկ հարցնում են, թե արդյոք Սերժ Սարգսյանը կամ փաստահավաք խմբի կողմից հրապարակված օլիգարխների արարքներին իրավական գնահատական պետք է տրվի՞, թե՝ ոչ։ Վարույթ իրականացնող մարմինը պետք է այդ ցուցակը հրապարակի և ասի, օրինակ, Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմ կա՞, թե՝ չկա: Կամ Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին կամ մյուսներին մեղսագրվո՞ւմ են այս կամ այն արարքները, կամ այդ հայտարարություն անողները պե՞տք է ենթարկվեն պատասխանատվության։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան