Հանդիպել են Հայաստանի և Արցախի օրենսդիր մարմինների ղեկավարները

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների նախագահների հանդիպումը:

«Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհավորել է մայիսյան եռատոնի կապակցությամբ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին մայիսի 9-ին Արցախում լինելու կապակցությամբ՝ կարեւորելով մեր միասնական հաղթանակն ու Պաշտպանության բանակի ստեղծումը: Աշոտ Ղուլյանը նշել է, որ պետք է արժեւորել այս տոնի իմաստն ու արժեքը, ինչում իրենց ավանդն են ունեցել բոլոր օրենսդիր մարմինների ներկայացուցիչները՝ սկսած Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներից:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, եւս մեկ անգամ շնորհավորելով երկու հանրապետությունների քաղաքացիներին եւ Սփյուռքի հայությանը, ընդգծել է՝ խորհրդանշական է թե՛ մեր պապերի, թե՛ մեր հայրերի գործը: Նրա խոսքով՝ դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում եւ պետականության կայացման գործում: Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօր Ազգային ժողովի նախագահի եւ ԱԺ պատվիրակության ներկայությունն Արցախում պարտադիր է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդանշական է համարել այսօր Ստեփանակերտում անցած ճանապարհը եւ այցելությունը եղբայրական գերեզման:

Կողմերը քննարկել են հաջորդ շաբաթ Երեւանում սպասվող ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգը»,- ասված է հաղորդագրությունում: