ԱԱԾ ղեկավարը փորձում է այդ կառույցն օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

– Պարո՛ն Իոաննիսյան, այսօր՝ հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, դուք Ֆեյսբուքում գրառում կատարեցիք, թե՝ «կներեք, բայց Նիկոլ Փաշինյանը հենց հիմա ապացուցում է, որ շատ վատ է պատկերացնում պետական ինստիտուտների տրամաբանությունը և հակակշիռների նշանակությունը»: Ինչո՞ւ: Ն.Փաշինյանի ո՞ր խոսքից նման տպավորություն ստացաք:

– Նախ՝ այն խնդիրը, թե ով պետք է վարի Դավիթ Սանասարյանի գործը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչ է, ինքներս չե՞նք կարող մեր նկատմամբ գործը վարել։ Եվ ստացվում է, թե ովքեր են իշխանությունը, և ոչ թե ինչպիսի ինստիտուտներ ունենք։ ՀՔԾ-ն մարմին է, որի տրամաբանությունն է՝ քննել բարձրաստիճան պաշտոնյաների գործերը։ Եվ այն, որ, ի վերջո, առաջացավ քաղաքական կամք, և բարձրաստիճան պաշտոնատար անձինք չդարձան անձեռնմխելի, ինչպես նախկինում էր, շատ լավ առիթ էր, որ ՀՔԾ-ն անի այն, ինչի համար կոչված է։ Եվ այդ հայտարարությունն ասում է՝ ո՛չ, մենք չենք հարգելու ինստիտուտները, ինքներս կքննենք մեր գործերը: Եթե այդ տրամաբանությունն է, եկեք ստեղծենք վարչապետին կից քննչական մարմին, որի անաչառությանը չենք կասկածի, որովհետև վարչապետին բոլորը սիրում են: Հանրային կառավարման համակարգում տրամաբանությունը կարող է խախտվել:

– Այդ տրամաբանությունը խնդիրնե՞ր կարող է առաջացնել պետական կառավարման համակարգում:

– Իհարկե: Ի՞նչ է ասում վարչապետը. չի կարող լինել սուպերվարչապետություն, եթե կա ժողովրդավարություն։ Ո՛չ։ Հակակշռման մեխանիզմները շատ կարևոր են ժողովրդավարական հաստատություններում։ Ոչ ժողովրդավարական երկրներում, բնականաբար, հակակշռման մեխանիզմներ չեն կարող լինել։ Եվ ժողովրդավարական երկրները ժողովրդավար են ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ ընտրությունները չեն կեղծվում, այլ որ կան հակակշռման մեխանիզմներ։ Եվ ընտրությունների չկեղծման երաշխիքը ևս հակակշռման մեխանիզմների գոյությունն է:

– Մեր երկրում կա՞ն հակակշիռների ինստիտուտներ, և հակակշռման մեխանիզմները գործո՞ւմ են:

– Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, չի գիտակցում դրանց կարևորությունը։ Շատ ցավով եմ ասում: Եվ այն, որ դա չկար նախահեղափոխական Հայաստանում, հասկանալի էր: Հիմա, երբ նա անձնական շահերով չի առաջնորդվում, հակակշիռների մեխանիզմի թերագնահատումն ուղղակի անընդունելի է:

– Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և իշխանության մեջ գոյություն ունեցող թևերին։ Եվ ասաց, որ Դ.Սանասարյանն իր ընկերն է, բայց իշխանության մեջ ընկերապետություն չպետք է լինի, իսկ եթե թևեր լինեն, ինքը կկտրի դրանք։ Այնուամենայնիվ, իշխանության մեջ կա՞ն ընկերապետություն կամ թևեր:

– Իշխանության ներսում թևեր կամ թևիկներ, բնականաբար, կան, և դրանց մասին բոլորս գիտենք։ Քանի որ ես այդ թևերի մեջ չեմ, նրանց հարաբերություններին չեմ ցանկանում խառնվել:

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում կատարել հեղափոխական շրջանի իր խոստումը և Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ չի տալիս:

– ԱԱԾ-ի պարագայում խնդիրը ոչ այնքան կարգավիճակն է, որքան ֆունկցիաներն են։ ԱԱԾ-ն ունի գործառույթների մի շրջանակ, որ ժողովրդավարական երկրներում չի կարող ունենալ: ԱԱԾ-ն հասկանալի պատճառներով փակ մարմին է և չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, ունենալ սահմանապահ, քննչական գործառույթներ։ Առավել ևս, որ ԱԱԾ ղեկավարն ակնհայտ քաղաքական ամբիցիաներ ունի և փորձում է այդ կառույցն օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան