ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին. Ալեքս Սոկոլովսկի

Լուրեր

02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկիի գլխավորած պատվիրակությանը:

«Ի թիվս այլ պաշտոնյաների՝ պատվիրակության կազմում էին տնտեսական գծով ԱՄՆ Պետական քարտուղարի փոխտեղակալ Դեյվիդ Միլը և Առևտրի դեպարտամենտի նախարար-խորհրդական Մայքլ Լելին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ ՄԶԳ-ին համագործակցության համար և ընդգծել, որ համատեղ նպատակը մեկն է՝ ավելի լավ երկիր կառուցելը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ փաստել է, որ կան բոլոր նախապայմանները ԱՄՆ ՄԶԳ-ի հետ առկա գործընկերությունն էլ ավելի զարգացնելու և խորացնելու համար:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը միտված բոլոր ջանքերը ողջունելի և առաջնային են Կառավարության համար: «Հաշվի առնելով մեր երկրի պատմությունը, մեր սփյուռքը, մեր ժողովրդի ցանկությունները, իրոք, այլընտրանք չկա, քան ունենալ ժողովրդավարական հասարակություն և կյանքի կանոնների բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հենք»,-ասել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը, խոսելով Կառավարության գերակայությունների մասին, նշել է, որ ռազմավարությունների մշակման գործընթացում մարդու իրավունքներն ու արդարադատությունը առաջնային են Կառավարության համար:

Ալեքսանդր Սոկոլովսկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ ժամանել է Հայաստան հարաբերությունները խորացնելու նպատակով և ԱՄն ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը թե՛ ՀՀ կառավարությանը, թե՛ քաղաքացիական հասարակությանը և թե՛ բոլոր այն օղակներին, ովքեր կարող են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում: «ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է Հայաստանի կառավարության ամուր գործակցության իր հանձնառությանը: Մենք հավատում և կիսում ենք բարեկեցիկ և ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականը և պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը ձեր ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին», – նշել է նա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կապիտալի և մտավոր սեփականության պաշտպանության կարևորության շուրջ, ինչպես նաև անդրադարձել գրավիչ բիզնես միջավայրի և ճիշտ բիզնես կանոնների ձևավորման համար անհրաժեշտ նախապայմաններին: Փոխվարչապետն այս տեսանկյունից կարևորել է ինստիտուտցիոնալ և ճիշտ բիզնես մշակույթ ստեղծող ներդրողների մուտքը հայկական շուկա:

Ալեքսանդր Սոկոլովսկին կարևորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման աշխատանքներին: Հանդիպման ավարտին ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան ընդգծել է նաև, որ ոգևորված է հեռանում Հայաստանից՝ համագործակցության հետագա զարգացման ակնկալիքով:

Հանդիպումից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-Հայաստան Առավել մասնակցային, հաշվետու և արդյունավետ կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը»,- ասված է հաղորդագրությունում: