Այդ ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ սկսել եք զբաղվել Սանասարյանի քրգործի ընդհատության հարցով․ Մարուքյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց, թե նա որ օրենքով  է առաջնորդվել, երբ սկսել է զբաղվել քրեական գործերի՝ այս դեպքում՝ Դավիթ Սանասարյանի գործի ընդհատության հարցով։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հրավիրված ասուլիսում, անդրադառնալով ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրգործին, ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն մի քանի անգամ առաջարկել է գործը փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը, նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում «նեղվում են այդ կասկածներից», որ գործի քննությունը ոչ օբյեկտիվ է, բայց ինքը դեմ է եղել:

Էդմոն Մարուքյանը վարչապետին հորդորեց իր հարցին պատասխանելիս գրոտեսկի չդիմել։

Հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նշեց, որ հարցի նկատմամբ իր այդպիսի մոտեցումը ունեցել է, ոչ թե իրավական, այլ քաղաքական պատճառ։

«Առաջարկվել է, որ այդ հարցը այլ մարմին քննարկի, որպեսզի այլ շահարկումներ չլինեն։ Քրեական գործի ընթացքը ես չեմ վերահսկում և դրա վերաբերյալ ունեմ այնքան տեղեկատվություն, որքան ունի հասարակությունը, իսկ ունեցածս առավել տեղեկատվության աղբյուրը ԱԱԾ-ն չէ»,-ասաց  վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։