ԱՄՆ-ն ավիակիրներ է ուղարկել Իրանի ափեր՝ այդպիսով «իրանական ռեժիմին հստակ ազդալ ուղարկելով»

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ Վաշինտոնն Իրանի ափեր ավիակիրների խումբ է ուղարկում՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ, ինչպես նաև ռմբակոծիչների օպերատիվ խումբ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Բոլթոնը պարզաբանել է, որ Վաշինգտոնն այս քայլն գնում է՝ «իրանական ռեժիմին պարզ և հստակ ազդակ ուղարկելու, որ Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում խիստ ուժի կհանդիպի»:

«ԱՄՆ-ն իրանական ռեժիմի հետ պատերազմի չի ձգտում, բայց մենք լիովին պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարձակման… լինի դա հարձակում Իրանի միջնորդների միջոցով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, թե իրանական կանոնավոր ուժերը»,- ասված է Ջոն Բոլթոնի հայտարարությունում:

Ավելի վաղ Վաշինգտոնը Թեհրանին նոր պատժամիջոցներով էր սպառնացել՝ Բուշերի ԱԷԿ-ի ընդլայնման և ուրանի հանքանյութի դիմաց հարստացված ուրանի արտահանման դիմաց:

ԱՄՆ պետքարտուղարությունում նաև ընդգծել են, որ այլևս Իրանին թույլ չեն տա ծանր ջուր պահել, որը Թեհրանն արտադրել է «գոյություն ունեցող սահմանաչափից ավելի»: