Հնդկաստանում մրրկահողմի պատճառով 1 մլն մարդ է տարհանվել, օդանավակայաններ և երթուղային կայարաններ են փակվել

Լուրեր

03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի արևելյան Օդիշա նահանգում «Ֆանի» հզոր մրրկահողմի մոտենալու պատճառով ավելի քան 220 գնացքի ուղերթ է չեղարկվել: Միաժամանակ, երկրի Քաղավիացիայի վարչությունը հայտարարել է Բհուբանեշվար և Կալկաթա քաղաքների օդանավակայանների փակման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Օդիշայից ավելի քան 1 մլն մարդ է տարհանվել: Նրանց տեղակայում են ափամերձ շրջաններից հեռու ստեղծված ժամանակավոր ճամբարներում:

«Ֆանի» մրրկահողմը նահանգին է մոտենում Բենգալյան ծոցի կողմից: Այն իր հետ հորդառատ անձրևներ և ուժգին քամի կբերի: Տարերքը կարող է վնաս հասցնել նաև հարևան Անդհրա Փրադեշ և Արևմտյան Բենգալ նահանգներին:

Տարբեր գնահատականներով՝ սա վերջին 20 տարվա ընթացքում հնդկական այս նահանգին պատուհասած ամենահզոր մրրկահողմը կլինի: 1999 թվականին նման մրրկահողմն ավելի քան 10 հազար մարդու կյանք է խլել:

ՌԾՈՒ-ն և ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն կսահմանեն՝ օգնելով տեղի բնակիչներին և վերացնելով մրրկահողմի հետևանքները: