Օլիգարխները 50 հազարական դրամ են բաժանել զինվորականներին. Սեդա Սաֆարյանի բացահայտումը Մարտի 1-ի գործից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Երկու օր առաջ Գլխավոր դատախազությունը հաստատել է Մարտի 1-ի գործից անջատված մասը և ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք՝ այդ գործով մեղադրվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը: Գործի մասին Factor.am-ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:

– Տիկի՛ն Սաֆարյան, Դուք մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ծնոտի հատվածում վիրավորում ստացած Արթուր Ավագյանի պաշտպանն եք: Հասցրե՞լ եք ծանոթանալ այդ գործին ամբողջությամբ:

– Անկեղծ ասած՝ ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ, սակայն առաջադրված մեղադրանքի շուրջ ապացույցները բավարար եմ համարում։ Չորս անձի մասով գործը, կարծում եմ, դատարան է ուղարկվել բավարար ապացույցների համակցության պայմաններում։ Եվ չեմ կիսում պաշտպանության կողմի տեսակետը, որ այդ չորս անձինք քաղբանտարկյալներ են, քաղաքական հետապնդումների են ենթարկվում:

– Այդ գործում նոր բան բացահայտեցի՞ք Ձեզ համար: Ձեր գործընկերներից Վահե Գրիգորյանը գործին նախնական ծանոթության շրջանում ասել էր, որ հանգամանքներն ու նկարագրվող իրադարձությունները ավելի քան շոկային են:

– Ես շոկային վիճակը վաղուց հաղթահարել եմ՝ 2008-2009 թվականներին՝ և՛ ականատես լինելով, և՛ առնչվելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր պատմել են մարտիմեկյան իրադարձությունների մասին: Իհարկե՝ հնարավոր չէ, որ քննությունը խորացված չլիներ, որովհետև այնպես չէ, որ Փաստահավաք խումբը հասցրել էր ամփոփել ամեն ինչ: Բավականին նոր հանգամանքներ կան: Օրինակ՝ մենք, ըստ էության, տեղեկացված չենք եղել, որ գումարներ են բաժանվել մասնակիցներին, ովքեր զորամասերից եկել, տեղակայվել են Երևանում: Կանոնակարգված է եղել այդ հարցը, և յուրաքանչյուրը 50 հազարական դրամ է ստացել: Այդ գումարների վճարման աղբյուրներն էլ են տարբեր եղել. խոսքը և՛ օլիգարխների կողմից, և՛ պետական միջոցներից վճարելու մասին է:

– Ո՞ր օլիգարխների կողմից են տրվել այդ գումարները: Հայտնի՞ անուններ են:

– Այո՛, հայտնի անուններ են, բայց առայժմ եկեք այդ մասով չխոսեմ: Այս հանգամանքը, ըստ էության, տեղ չի գտել նախկին քրեական գործերում, երբևէ չեմ լսել այսպիսի տեղեկատվության մասին։ Եվ լավ է, որ Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ունենալ այդ ցուցակները:

– Դրանք կարո՞ղ են այն նույն աննունները լինել, որոնց  ծանոթ ենք այլ ցուցակից՝ ՊՆ պահեստներից զինվորական հագուստ ստացած մարդի՞կ էին։

– Այո՛, գրեթե նույն անձինք են, այդ ցուցակների միջև մեծ տարբերություն չկա։

– Գագիկ Ծառուկյա՞ն, Հովիկ Աբրահամյա՞ն…

– Կհրապարակենք այդ անունները։

– Շոկայի՞ն է լինելու այդ ցանկի հրապարակումը։

– Ես կարծում եմ, որ դատաքննության ընթացքում այն, ինչ հնչեցվելու է, և ընդհանրապես գործի ապացույցների հետազոտումը, հրապարակումը իրականում շատ լուրջ փուլ կլինի։ Մենք նաև անհատական կարծիքներ կդրսևորենք հրապարակված ցանկացած ապացույցի մասին։ Ես նաև մտածում եմ, որ խորացված է քննությունը Կառավարության շենքում տեղակայված զորամիավորումների դեպքում։ Ես շատ զարմացա, երբ կարդացի, որ Սերժ Սարգսյանի կողքի սենյակում տեղակայված է եղել Յուրի Խաչատուրովը։ Եվ այս բոլորը հաստատում են այն պնդումները, որ դա կազմակերպված է եղել պետական մակարդակով: Ու խոսել այն մասին, որ հանրապետության նախագահը տեղյակ չի եղել, ընդունելի չէ։

– Փող բաժանած օլիգարխները ցուցմունք տվե՞լ են:

– Ես դեռ ամբողջությամբ չեմ հասցրել ծանոթանալ այդ գործին և չեմ կարող ասել՝ տվե՞լ են, թե՞ ոչ։ Կաշխատեմ առաջիկա 10 օրերին ավարտել այդ փուլը։  Չեմ բացառում, որ հետագա հատորներում հանդիպեմ նաև նրանց ցուցմունքներին։

– Ձեր տպավորությամբ՝ դատավարությունն ի՞նչ ընթացք կարող է ունենալ:

– Երբ տեսնում եմ, թե պաշտպանական թևն ինչ պատճառաբանություններ է ներկայացնում, կարծում եմ՝ դժվար կլինի։ Կարծում եմ՝ ոչ թե կլինի բովանդակային հարցերի քննարկում, այլ շատ ձևական ու երկրորդական հանգամանքներ վեր կհանվեն։ Եվ չեմ բացառում, որ դա ծանրացնի դատարանի աշխատանքը, ձգձգումներ լինեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան