ԵՏՄ կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստից առաջ կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին, ինչից հետո երկրների ղեկավարները տեղափոխվեցին սրահ, որտեղ էլ անցկացվում է նիստը։

Հարկ է նշել, որ ամենավերջում ուշացումով ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Մինչ նրա գալը վարչապետ Փաշինյանն արդեն ընդունել էր մյուս երկրների ղեկավարներին։ Քանի որ Մեդվեդևն ուշանում էր, Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ոչ թե լրագրողների առաջ՝ պաստառի մոտ, սպասել ՌԴ կառավարության ղեկավարին, այլ հեռացավ համալիրի այլ հատված ու միայն ՌԴ վարչապետի ներկայանալուց մեկ րոպե առաջ մոտեցավ կարմիր գորգին։

Նիստի ավարտին ԵՏՀ կոլեգիայի նախագահը և մասնակից պետության որևէ ներկայացուցիչ հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ։ Երևանում խորհրդի նիստ անցկացնելու առաջարկը Հայաստանինն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախորդը տեղի էր ունեցել անցած տարվա հուլիսի 27-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Իսկ ահա ամռանը Ղրղզստանը կընդունի ԵՏՄ անդամ երկրների վարչապետներին։ Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում նախագահող պետություն է։

Նկատենք, որ թեև Մարզահամերգային համալիրում գործում է լրագրողների համար առանձնացված սրահ, այնուամենայնիվ, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ԵՏՄ բարձրաստիճան ներկայացուցիչներն «անհասանելի են»՝ նրանց հնարավոր չէ որևէ հարց ուղղել։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն կառավարությունների ղեկավարներին, այլև ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների այլ ներկայացուցիչների։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են լրատվամիջոցներին հրավիրել համալիր՝ պետական բյուջեից հատկացնելով միջոցներ՝ կազմակերպչական հարցեր հոգալու համար։

Նշենք նաև, որ ապրիլի 29-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Երևանում արդեն կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը: Մասնակցել են Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Երկօրյա այցով Երևան ժամանած Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին երեկ ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ կառավարության ղեկավարը թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է Երևանում:

«Ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- հանդիպմանն ասել էր վարչապետ Փաշինյանը։

Ռոբերտ Անանյան