Ցեմենտի գործարանի վաճառքը եղել է գիշերային․ առավոտյան հայտարարվել է, որ գործարանը վաճառվել է և վերջ․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասաց, որ Սարգսյանի հրաժարականը պատմական, օբյեկտիվ անհրաժեշտություն էր:

 

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ չկատարած խոստումները ևս որոշիչ եղան Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում, Արամ Սարգսյանն ասաց. «Սերժ Սարգսյանը մերժել է Լավրովի տխրահռչակ տարբերակը, ինչը զարմացրել էր ԵՏՄ մեր գործընկեր Լուկաշենկոյին, որն էլ բարձրաձայնել էր այդ մասին: Եվ դա կարող էր իր՝ հրաժարական տալու կամ Ռուսաստանի կողմից անընդունելի դառնալու խնդիր առաջացնել»:

 

«Հանրապետություն» կուսակցության նախագահը կարծում է, որ այսօր երկրի խնդիրը Նիկոլ Փաշինյանի կողմից թիմը ղեկավարելու մեջ է: «Թիմերն իրենց էությամբ ագահ են։ Ինձ առաջին հերթին մերժել է իմ թիմը, որից հետո է Ռոբերտ Քոչարյանը կարողացել ազատել ինձ պաշտոնից: Այն ժամանակ «Միասնություն» դաշինքն էր, ՀՀԿ-ն և ՀԺԿ-ն»,-պատմեց Սարգսյանը՝ շարունակելով. «Թիմերը, որոնք մեծամասնություն են, համարում են, որ իրենք քիչ գնահատված են, իրենք շատ են արել, իրենց քիչ է հասել, ու իրենք անընդհատ պահանջում են: Եթե լիդերը տալիս է ուզածը, էդ տալը վերջ չունի, եթե չի տալիս, առաջանում են ճեղքեր»:

 

Ըստ Սարգսյանի՝ այսօր ՔՊ-ի թիմում ճեղքում է առաջացել ՊՎԾ պետին ներկայացված մեղադրանքի առիթով: «ՔՊ-ն երկու բևեռի է բաժանվել, կա նաև միջին մաս, որը շատ սթափ ասում է՝ կյանքը բումերանգ է. չի կարելի մարդկանց մեղադրել անմեղության կանխավարկածը չպահելու մեջ, երբ մի քանի շաբաթ առաջ դու նույնն էիր անում»: Որպես օրինակ նշեց ԵՊՀ ռեկտորի դեպքը. «Ինչու՝ էդպես չէ՞ր»:

 

«Նիկոլ Փաշինյանը պիտի լինի անողոք և հավասարությունը պահի՝անկախ նրանից՝ թիմում ինչ կլինի: Անմեղության կանխավարկածը պիտի հարգեն բոլորը, ինքը չի հարգել ու պահանջում է իր հանդեպ հարգել, դա էդքան էլ ճիշտ չի: Էդ մասին հենց իրենց թիմի մարդիկ են գրում»,- նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով. «Խնդիրների լուծման ժամանակահատվածն օր օրի նվազում է, քայլեր է պետք անել: Կան գործընթացներ, որ թիմային մակարդակում տանում են նրան, որ չեն թողնում գործող վարչապետին կոնկրետ խնդիրների լուծման առումով ավելի արագ քայլեր անել»:

 

Ըստ Սարգսյանի՝ խնդրի լուծումը մի տեղ է. թիմերը պետք է այդքան մեծ չլինեն և այդքան քվե չունենան: «Եվրոպական երկրներում հաղթած թիմերն ունենում են 30-35 տոկոս քվե և կոալիցիա ձևավորելով՝ անում են իրենց ծրագրերը։ Ուժեղ թիմերը Հայաստանում որևէ վտանգ չեն տեսել և ասել են, որ ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով։ Մենք էսպես ենք որոշել, էսպես պիտի քվեարկենք, մեր ուզած կառավարության մոդելն էսպիսին է ու ճիշտը դա է, ու սկսել են ընդդիմությանը դուրս թողնել, ինչից էլ առաջացել է համակարգային որոշակի բևեռվածություն, անհանդուրժողականություն, չհասկացվածության պատ»,- ասաց Սարգսյանը:

 

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում նույն իրավիճակն է. ունենք բարձր վստահության քվե ստացած իշխանություն, որն իրեն շատ ազատ է զգում, թիմն էլ այդ ազատության մեջ անընդհատ իրենն է պահանջում՝ որևէ վտանգ չզգալով: «Հաջորդ ընտրությանը Նիկոլ Փաշինյանը սև ու սպիտակի խնդիր չպիտի դնի, որովհետև էդ սև ու սպիտակի խնդիրը, որ ինքը դրեց ու ունեցավ 70-80 տոկոսը, էսօր էդ տոկոսն իրեն խանգարում է: Եթե էսօր էլ չի խանգարում, վաղը խանգարելու է»:

 

Անդրադառնալով «Արարատ ցեմենտի» խնդրին՝ Արամ Սարգսյանը, որը գործարանի տնօրենն է եղել 2002 թվականին և նրան աշխատանքից ազատելուց հետո պետական գործարանը վաճառվել է, դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան գումարով է այն վաճառվել: «Թող իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցով։ Ես գիտեմ, որ էն ժամանակ արել եմ առաջարկ, որով 12 մլն դոլար էի առաջարկում՝ գործարանը գնելու համար, և էդ անում էի կոլեկտիվի հետ, որին մասնակցում էր նաև գերմանական «Սիմենս» ընկերությունը: Ֆինանսական հոսքերն ապահովում էր Եվրոպական զարգացման բանկը, որի փաթեթներն ամենագրագետ ու ճիշտ արվածն էին: Առաջին փուլում որևէ մեկը չմասնակցեց, բայց չվաճառեցին մեզ»,- պատմեց Արամ Սարգսյանն ու բացահայտեց. «Վաճառքը եղել է գիշերային. առավոտը հայտարարել են, որ գործարանը վաճառվել է ու վերջ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Մարինե Խառատյան