«Մարտի 1»-ով վախեցնողը առանց ուժ գործադրելու չէր հեռանա իշխանությունից․ Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարո՛ն Շարմազանով, Հանրապետական կուսակցությունն այս մեկ տարվա ընթացքում ի՞նչ հետևություն է արել, ձեր՝ հատկապես ո՞ր սխալների համար ժողովուրդն այդպես ընդվզեց ու հեղափոխություն արեց:

– Ես չեմ կարծում, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, Հայաստանում տեղի է ունեցել պարզ իշխանազավթում և հեղաշրջում՝ շանտաժի, ստի ու սպառնալիքի միջոցով:

– Ասում եք՝ հեղաշրջում է եղել։ Իշխանության ներսից աջակցողնե՞ր են եղել:

– Ո՛չ։ Հեղաշրջում այն ուժերի կողմից, որոնք եկան իշխանության։ Իսկ թե ով ում էր աջակցում, ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի։

– Բայց իշխանության մեջ կա՞ր նման իրավիճակ:

– Չեմ կարող ասել, տեղյակ չեմ։ Ես կարող եմ ասել, որ տեղի է ունեցել իշխանազավթում՝ սպառնալիքի և շանտաժի ալիքի տակ։ Եվ այստեղ հեղափոխության մասին խոսելը, կարծում եմ, իզուր զբաղմունք է։ Իսկ ինչ վերաբերում է սխալներին, ապա ցանկացած իշխանություն եթե գործունեություն է իրականացնում, սխալական է։ Բայց ես չէի ցանկանա խոսել մեր սխալներից ու թերություններից։ Կարծում եմ՝ մեկ-երկու տարի անց փաշինյանական պոպուլիստական լոզունգների ներքո փողոց դուրս եկած մարդիկ չեն ողջունի տեղի ունեցածը:

– Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, թե դասեր չեք քաղել մարտի 1-ից: Դա ընկալվեց որպես սպառնալիք: Ի՞նչ տեղի ունեցավ մեկ գիշերվա ընթացքում, որ հաջորդ օրը նա հրաժարական տվեց։

– «Մարտի 1»-ով վախեցնողն առանց որևէ միջամտության, առանց ուժ գործադրելու չէր հեռանա իշխանությունից:

– Կարծիք կար, թե Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ չէր կարող նման իրադարձությունների միջով անցնել:

– Հիմարություն է, թե պարոն նախագահը «Մարտի 1»-ով է վախեցրել։ Իսկ այս մեկ տարվա ընթացքում եղել է ստերի շարան, առանց բացառության Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զիջում է ՀՀԿ-ի կառավարությանը բոլոր չափանիշներով՝ ներդրումներ, տնտեսական աճի նվազում, արտաքին քաղաքականություն: Ալավերդու գործարանը Նիկոլ Փաշինյանի օրոք փակվեց, 600 հոգի այսօր կանգնած է աշխատանքը կորցնելու եզրին։

– Թեղուտի գործարանը ձեր իշխանության օրոք փակվեց…

– Ես Ալավերդու գործարանի մասին եմ խոսում։ Մենք նրան փոխանցել ենք 9.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ինքը բյուջեում գրել է 4.9 տոկոս։ Ասել է 30 տոկոսով՝ 800 մլն դոլարով բյուջեն կավելացնեմ, չի ավելացրել:

– Ասել է, որ 2019 թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ բյուջեի եկամտային մասը 11.4 մլրդ դրամով գերակատարվել է:

– Ի՞նչ է խոստացել, պետական համակարգում ինչքա՞ն աշխատող է կրճատվել:

– Իշխանությունը հակադարձում է, որ ՀՀԿ-ն պետական ապարատը դարձրել էր զբաղվածության կենտրոն և իր ծանոթ-բարեկամներով ուռճացրել էր, որ կոալիցիոն գործընկերներին պորտֆել տալու համար ավելացրել էր նախարարությունների թիվը:

– Ես բարձր եմ գնահատում ձեր հումորի զգացումը։ Նայեք Ն.Փաշինյանի շուրջը՝ եղբոր տղա, կնոջ եղբայր, քավոր-սանիկ։ Ով ինչ բարեկամ ունի՝ կա՛մ պատգամավոր են, կա՛մ նախարար։ Եվ հիմա նրա՞նք են խոսում բարեկամական կապերից։ Ասում են՝ կոռուպցիա չկա։ Դեռ մի տարի չկա, որ իշխանության են, երկու բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին կաշառքը ձեռքին են բռնել, մյուսի դեմ, որն աշխատավարձ է ստանում, որ պետական մարմիններում կոռուպցիոն որևէ չարաշահում չլինի, ԱԱԾ-ն գործ է հարուցել, և նա արդեն մեղադրյալ է:

– Չե՞ք կարծում, որ 1 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը նաև 2008 թ. մարտի 1-ին ժողովրդի ընդվզումը ճնշելու արդյունքն էր:

– Նախ՝ կարծում եմ, որ հեղափոխություն չի եղել, եղել է հեղաշրջում, և դա մեր ժողովրդի ու մեր երկրի համար շատ խնդրահարույց է:

– Դուք այդքան թո՞ւյլ էիք, որ հեղաշրջում եղավ:

– Թույլը բիլակով չէ: Մենք այնքան ուժեղ էինք, որ առանց ներքին երկպառակություններ և քաղաքական բախումներ հրահրելու՝ հեռացանք իշխանությունից։ Մենք ավելի ուժեղ էինք, քան մեր տենչը իշխանության հանդեպ:

– Երեկ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործից անջատված մասը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այդ գործով Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել։ Իսկ հիմնական գործում Ս.Սարգսյանը ներգրավվածություն ունի՞: Հնարավո՞ր է՝ արդեն այդ գործով նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվի:

– Նախ՝ ես ուզում եմ ասել, որ Ն.Փաշինյանը խաբել է «Մարտի 1»-ի գործով, թե այն ամբողջությամբ բացահայտված է: Բայց ամրագրենք, որ նա սուտ է խոսել: Մարտի 1-ի 10 զոհերի համար առ այսօր որևէ մեկին որևէ մեղադրանք չի ներկայացվել: Իսկ Ռ.Քոչարյանին առաջադրվածը, ըստ իս, շինծու մեղադրանք է, և նա ակնհայտ քաղբանտարկյալ է։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա Ն.Փաշինյանի ղեկավարած ՀՀ-ում, որտեղ չկա ժողովրդավարություն, այս հարցազրույցից հետո իմ և ձեր նկատմամբ էլ կարող են գործ հարուցել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան