Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անշարժ գույք համայնքին վերադարձնելու գործընթաց է սկսվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:57
Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:55
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց։ Factor.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը ներկայացրեց գործընթացի այս փուլի աշխատանքները:

«Այժմ մեր նախարարության վարչական վերահսկողության վարչության աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում Արմավիրի մարզի համապատասխան համայնքներում, մասնավորապես՝ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաքագրելուց և ամփոփելուց հետո պատրաստվում ենք դիմել դատարան։ Այդ հողատարածքները Մանվել Գրիգորյանին աճուրդով են տրամադրվել, փորձում ենք պարզել՝ ինչ կարգով է տեղի ունեցել աճուրդը, օրինակա՞ն է, թե՝ ոչ։ Կդիմենք դատարան, որպեսզի առ ոչինչ ճանաչվեն համայնքի ղեկավարների որոշումները՝ տարածքները Մանվել Գրիգորյանին տրամադրելու վերաբերյալ, ինչից հետո այդ բոլոր հողերը կվերադարձվեն համայնքներին»,- Factor.am-ի հետ զրույցում ներկայացրեց Սիրանույշ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ խոսքը գնում է հիմնականում հողատարածքների մասին, որոնք վարձակալությամբ են հանձնվել Գրիգորյան ընտանիքի անդամներին։ Ուսումնասիրությունների գործընթացը, ըստ Սիրանույշ Աբրահամյանի, սկսվել է մոտ մեկ ամիս առաջ և արդեն ավարտին է մոտենում։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ անցած տարվա նոյեմբերի 28-ին հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Նա տեղեկացրել էր, որ Մանվել  Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում նրա առաձնատնից առգրավված տարբեր անձանց և կազմակերպությունների անուններով գրանցված 200 անուն անշարժ գույքի սեփականության վկայականների շուրջ կատարված քննությամբ  պարզվել է, որ հիշյալ անշարժ գույքի զգալի մասի ձեռքբերումը կատարվել է  օրենքի խախտումներով:

«Այդ կապակցությամբ արդեն իմ կողմից գրություն է հասցեագրվել  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման  նախարարին 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար: Մնացած գույքի ձեռքբերման օրինականությունը ստուգվում է»,- ասել էր Սասուն Խաչատրյանը:

Այս տարվա մարտի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ առկա են տասնյակ հողակտորներ, որոնք պատկանում են այս կամ այն մարդկանց, բայց որոնց սեփականության վկայականները գտնվել են Մանվել Գրիգորյանի մոտ:

«Տարիներ շարունակ ընդունված է եղել, որ պաշտոն ստանալուց հետո պաշտոնյաները սկսել են փայ-փայ անել նաև հողերը: Մանվել Գրիգորյանի դեպքով՝ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով և ոչ մրցույթով: Այդ առումով այժմ ուսումնասիրություններ են կատարվում Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Պտղունք, Ծաղկալանջ, Գրիբոյեդով, Արտիմետ, Մեծամոր, Ակնալիճ համայնքներում: Այդ տարածքների վերաբերյալ մենք գրություն ենք ստացել, ըստ որի՝ տարբեր անձինք խոստովանում են, որ կամ իրենք տեղյակ չեն իրենց սեփականություններից, կամ էլ այդ հողերի աճուրդը կայացել է ոչ օրենքով սահմանած կարգով։ Այդ հողակտորների հետ կապված նախկինում տրված որոշումները պետք է կամ ճանաչվեն առ ոչինչ, կամ էլ դատարանը համապատասխան գնահատական կտա, որից հետո կորոշենք մեր անելիքը»,- ասել էր նախարարը։

Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր, որ այդ հողերը հետ ստանալու համար իրենց իրավասության շրջանակում դիմելու են համապատասխան մարմիններին։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Գործն արդեն դատարանում է։ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին՝ ժամը 12:00-ին: Նիստը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Ռոբերտ Անանյան