«Դավիթի դեմ ցուցմունք տված անձի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել կալանքից». Դանիել Իոաննիսյանը բացահայտում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ներկայացված մեղադրանքին՝ բացահայտեց, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել կալանքից։

«Քրգործի նյութերին չեմ տիրապետում և չեմ փորձում պնդել, որ Դավիթ Սանասարյանն անմեղ է։ Ես չեմ փորձում նաև պնդել, որ ինքը մեղավոր է։ Ոչ էլ փորձում եմ պնդել, որ սա ուրիշ հանգամանքներով պայմանավորված հետապնդում է: Բայց, ամեն դեպքում, կան բազմաթիվ փաստարկներ, որոնք էական կասկածներ են հարուցում հենց այս ուղղությամբ»,- ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով.  «Դավիթ Սանասարյանի ենթական ցուցմունք է տալիս, որ դա արել է Դավիթ Սանասարյանի գիտությամբ, և դրանից հետ նրա խափանման միջոցը փոխվում է, կալանավորումից ազատվում է, իսկ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է ներկայացվում»:

Ըստ Իոաննիսյանի՝ սա արդեն տարօրինակ է և «էական կասկածներ է հարուցում, որ ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունքը փոխարինել է ցուցմունք տվողին ազատելու հետ: Այսինքն՝ ցուցմունք տվողի հետ բարտեր է արել. ազատություն՝ Դավիթի դեմ ցուցմունքի դիմաց»:

Իոաննիսյանի խոսքով, եթե Դավիթ Սանասարյանը հանցագործություն է կատարել, ինքը պետք է պատասխան տա և դրա համար ներում չի կարող լինել, առավել ևս՝ հետհեղափոխական Հայաստանում: «Բայց եթե պարզվի հակառակը, եթե պարզվի՝ սա հետապնդում էր այլ բանի համար, այստեղ արդեն հարցեր են առաջանում՝ կապված այլ մարմինների ղեկավարների հետ։ Խոսքը, մասնավորապես, ԱԱԾ-ի մասին է»,- նշեց Իոաննիսյանը:

Նա կասկածներ ունի, որ հին համակարգի ներկայացուցիչներն ու կոռուպցիոներները փորձում են դուրս մղել հեղափոխական Դավիթ Սանասարյանին: «ՊՎԾ-ն մի կառույց է, որը կարող է մտնել ցանկացած մարմին, այդ թվում՝ ԱԱԾ և ստուգում իրականացնել: Ընդ որում, եթե այլ իրավապահներին ստուգումների համար քրգործ է պետք, ՊՎԾ-ի պարագայում պետք չէ։ Եվ այդպիսի կառույցը ղեկավարում է հեղափոխության մասնակից, ով միակն է օրինականության ապահովման մարմինների ցանում։ Մնացած բոլորը համակարգի մարդիկ են՝ սկսած Արթուր Վանեցյանից, և հեղափոխական չեն, իսկ Դավիթ Սանասարյանը համակագից չէր և կոոռուպցիայի հետ երբևէ կապ չի ունեցել»,- ասաց Իոաննիսյանը:

Ըստ նրա՝ անհասկանալի է, որ իրավապահ բոլոր մարմիններում հեղափոխությունից հետո կոռուպցիոն բացահայտումներ եղան՝ բացի ԱԱԾ-ից:

«Համակարգն ԱԱԾ-ում չի փոխվել և այն արատավոր երևույթները, որ առաջ տեսնում էինք, հիմա էլ տեսնում ենք: Ամեն դեպքում, համակարգի առողջացում չկա: ՊՎԾ-ի ղեկավարը 12 տարի պայքարել է փողոցում կոռուպցիայի դեմ, և տրամաբանական է, որ շատ ու շատ կոռուպցիոներներ կուզենային, որ ինքը չլիներ այդտեղ»,- շեշտեց Իոաննիսյանը:

Նա օրինակ բերեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ խնամիական կապեր ունեցող ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին, ում «կապերը ինստիտուցիոնալ կոռուպցիայի հետ հստակ երևում են: «Գարեգին Բաղրամյանը մշակել է սակագներ, որոնք դեմ մենք պայքարել ենք»,- նշեց Իոաննիսյանը՝ շարունակելով. «Հարց է ծագում, թե որքան է այդ որոշման վրա ազդել Արթուր Վանեցյանի հետ Բաղրամյանի խնամիական կապը»:

Անդրադառնալով Քաղաքացու օրվա համար պետբյուջեից տրամադրված 124 մլն դրամին՝ Իոաննիսյանն ասաց, որ հեղափոխությանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ, որոնք ապացուցել են, որ ուժեղ են, ուստի կարծում է, որ դա նշելու, ուրախանալու օր է. «Ո՞նց ենք մենք նշում հաղթանակները պատերազմներում։ Սա հաղթանակ էր պատերազմում ոչ թե արտաքին թշնամու դեմ, այլ ներքին թշնամու դեմ, որը երբեմն ավելի վտանգավոր է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան