Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Լը Ֆիգարո»-ին

Լուրեր

07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
06.02.2026 | 23:32
Էրիկ Գասպարյանը շախմատի «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» մրցաշարի շրջանակներում լրացրել է իր երկրորդ գրոսմայստերի նորման
06.02.2026 | 23:16
Վաղը հանրապետությունում կանցկացվի մաթեմատիկայի միասնական քննությունը
06.02.2026 | 23:03
2025-ին պետական բյուջեի օգտին բռնագանձվել է ավելի քան 20 մլրդ դրամ. բերկայացվել է ՀԿԱԾ հաշվետվությունը
06.02.2026 | 22:50
Մհեր Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը
06.02.2026 | 22:38
The Telegraph-ը բացահայտել է ՌԴ-ից Իրան գաղտնի 2,5 միլիարդ դոլարի կանխիկ փոխանցումներ․ նշվում է առնվազն ևս 1,9 միլիարդ դոլարի մասին
06.02.2026 | 22:23
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.02.2026 | 22:08
Իսպանիայի գավաթ․ Կայացել է կիսաեզրափակիչի վիճակահանությունը
06.02.2026 | 21:53
ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել շարունակել աշխատել մաքսային միության ուղղությամբ
06.02.2026 | 21:40
Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ քննարկել է ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին վերաբերող հարցեր
06.02.2026 | 21:26
Ադրբեջանցի քաղէմիգրանտներն ԱՄՆ փոխնախագահին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը բարձրացնել քաղբանտարկյալների հարցը
06.02.2026 | 21:12
Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին:

-Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։

Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է  քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։

-Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։

Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի  գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն  մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։

Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։  Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։

-Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։

Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններինպատրաստ լինելով  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։

-Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց։

Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։