«Իմ քայլում» թեժ քննարկվել է Պուտինի՝ «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատու լինելու մասին պատգամավորներից մեկին վերագրվող հայտարարությունը

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Կիրակի՝ ապրիլի 14-ին, «Իմ քայլը» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում խմբակցության նիստ է հրավիրել: Նիստի առանցքում եղել են որոշ պատգամավորների հայտարարությունները:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ խմբակցությունում քննարկել են պատգամավորների այնպիսի հայտարարություններ, որոնք բացասական են անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ խմբակցությունում թեժ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին վերագրվող այն հայտարարությունը, թե «Հոկտեմեբրի 27»-ի պատվիրատուն Վլադիմիր Պուտինն է:

Հիշեցնենք, որ Քոչարյանն արդեն հերքել է, որ նման բան է ասել՝ այդ մասին մամուլի հրապարակումները որակելով որպես կեղծ տեղեկատվություն։ Այնուհանդերձ՝ խմբակցության նիստում ասվել է, որ այդ հայտարարության հետ կապված որոշ ռուս գեներալներ են զանգահարել հայ պաշտոնյաներից մի քանիսին և կոշտ խոսակցություն ունեցել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կապակցությամբ ինքը որևէ զանգ չի ստացել։ Միաժամանակ, խմբակցության ղեկավարը չհերքեց, որ մեր նշած թեման կիրակի օրը քննարկել են խմբակցությունում:

«Մենք շոշափել ենք տարբեր նուրբ հարցեր: Ես չեմ ասում Ձեր ասածի որն է սխալ, որը՝ ճիշտ: Քննարկվել են շատ նուրբ հարցեր, որոնց հետ կապված մեկնաբանություն չեմ ուզում անել: Այդ թվում՝ հարցերը վերաբերվել են արտաքին քաղաքականությանը»:

Անդրանիկ Քոչարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գործուղման է եղել և կիրակի օրվա խմբակցության նիստին չի մասնակցել: Նա վերստին ընդգծեց, որ ինքը չի հայտարարել, թե «Հոկտեմեբրի 27-ի» պատվիրատուն Վլադիմիր Պուտինն է։

Նարեկ Կիրակոսյան