Էս փախեփախի տրամաբանությունից դուրս եկեք. վարչապետը դիմեց ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ առաջարկը մերժելիս կարծրատիպերով չեն առաջնորդվել: Նա նշեց, որ պատգամավորն առաջարկում է «գիտական գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից ԳԱԱ-ին օգտագործման համար ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում՝ օրենքով»:

Նախարարն առաջարկեց օրենքի գործող հոդվածն անփոփոխ թողնել՝ հիմնավորելով. «Մասնավորապես, նախագծում նշված չէ, թե որ դեպքերն են համարվում բացառիկ, և ինչով է պայմանավորված ԳԱԱ-ի առանձնահատկությունը գույքի օտարման կարգավորումների հարցում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ այս նախագիծը կարդալիս տպավորություն է, որ Կառավարությունը որոշել է Ակադեմիայի շենքն ինչ-որ օլիգարխի վաճառել, ընդ որում՝ թաքուն:

«Եվ հիմա ընդդիմությունն արագի մեջ խնդիրներ է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից: Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են: Ես անընդհատ ուզում եմ մեր քաղաքական ուժերին կոչ անել, որ այդ փախեփախի տրամաբանությունից դուրս գան, որ բոլորը հավաքված են՝ ինչ-որ տեղից ինչ-որ բան գողանալու, տանելու, ծախելու, մսխելու տրամաբանության մեջ: Ես այս նախագիծն ընդհանրապես չեմ հասկանում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան